Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Երջանկության» բյուջեն, պետական պարտքը, հայտարարագրումը. Վահե Հովհաննիսյան hetq.am hetq.am

time
«Երջանկության» բյուջեն, պետական պարտքը, հայտարարագրումը. Վահե Հովհաննիսյան

«Էական ներդրումներ ենք կատարում տնտեսական, կրթական ենթակառուցվածքների մեջ, որը ստեղծում է լայն հնարավորություն երեխաներին կրթվելու, մեծահասակներին՝ տնտեսական գործունեություն իրականացնելու։ Խնդիրները և անելիքները շատ են, ճեղքը մեծ է»,- «Հետք»-ի տաղավարում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով գալիք տարվա պետական բյուջեի և Հայաստանի տնտեսական խնդիրների մասին։

Նախարարին մտահոգում է, որ քաղաքացիները շատ հետաքրքրված չեն պետական բյուջեով։ Վստահ է, որ իրենց աշխատանքի որակը կբարձրանա, եթե քաղաքացիները սկսեն շատ հետաքրքրվել։

Վահե Հովհաննիսյանը չի հասկանում քաղաքացիների վրդովմունքը ու երբեմն՝ խուճապը, պետական պարտքի աճի վերաբերյալ։ Այդ ամենը տեղին չի համարում նաև այն պարագայում, երբ պետական պարտքի միայն տոկոսավճարները խլում են բյուջեի ավելի քան 10%-ը։

Նախարարի տեղեկություններով՝ Ամուլսարի հանքում ներկայում ակտիվ շինարարություն է ընթանում։ Կառավարությունն ակնկալում է, որ առավելագույն արտադրողականության ժամանակ հանքը կկարողանա արտադրել տարեկան 8-10 տոննա ոսկի։ Առաջիկա տնտեսական աճը կանխատեսելիս Կառավարությունը նաև այս գործոնի վրա է հույս դրել:

«Այն ՀՆԱ-ին կնպաստի տարեկան մոտ 1.2-1.4 տոկոսային կետով։ Դա իր ազդեցությունն ունի նաև 2026 թվականի բյուջեի վրա, որովհետև մենք ակնկալում ենք, որ արդեն 2026 թվականին մեր նշած մաքսիմումի կեսի չափով կկարողանա արտադրանք թողարկել»,- ասում է Վահե Հովհաննիսյանը։

Կառավարությունը նախատեսում է այս տարի նվազեցնել ռազմական պաշտպանության բյուջեն, որը արդեն բավականին քննարկվել է մասնագիտական և պաշտոնական շրջանակներում։

Որոշ ուղղություններով էլ ծախսերի աճ է ակնկալվում։ Դրանցից մեկը առողջապահության գծով է։ Գալիք տարվանից, ինչպես խոստանում է Կառավարությունը, կգործարկվի առողջապահության համապարփակ ապահովագրությունը։ «2026 թվականի բյուջեի նախագծով Առողջապահության նախարարությանը տրամադրվել է 210 մլրդ դրամ։ Սա մոտ 40 մլրդ դրամով ավելի է 2025 թվականի բյուջեով հաստատված նախարարությանը տրամադրվող գումարից։ Սա պետք է բավարարի 2026 թվականին գործարկվելիք համակարգի ֆինանսավորմանը, որը փուլային է իրականացվելու»,- ասում է Վահե Հովհաննիսյանը։

Առողջապահության նախարարությունը 2025-ի նախաշեմին ևս խոստանում էր գործարկել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը, սակայն հայտնի դարձավ, որ Ֆիննախն ու Առողջապահության նախարարությունը ընդհանուր հայտարարի չեն եկել։ 2026-ի համար, ինչպես երևում է, նախարարություններն արդեն «լեզու են գտել»։

«Մենք պետք է վստահ լինենք, որ կարողանալու ենք շարունակական ֆինանսավորել այս ծախսերը։ Պետք է վստահ լինենք, որ մեր եկամուտները աճելու են համապատասխանաբար, որպեսզի այս համակարգը կարողանանք պահել»,- ասում է Վահե Հովհաննիսյանը։

Մյուս լայն քննարկված՝ համընդհանուր հայտարարագրման համակարգում ևս փոփոխություններ են սպասվում։ Ովքեր չեն լրացնում, ՊԵԿ-ն իրենց փոխարեն ինքնաշխատ եղանակով կլրացնի. նախագիծը դեռ պետք է քննարկվի։

Վահե Հովհաննիսյանը մեր հարցին՝ արդյոք այս փոփոխության պատճառն այն է, որ քաղաքացիները համատարած չեն լրացրել, ուղիղ պատասխան չտվեց։ Ըստ նրա՝ տարբեր հարցեր կան՝ սկսած տեխնիկական հարցերից մինչև վերջին պահին լրացնելու սովորությունից։

Ֆինանսների նախարարը հավաստիացնում է, որ Ֆիննախը հաշտ է ՊԵԿ-ի և մյուս պետական կառույցների հետ բյուջեն կազմելիս։ Ավելին՝ ՊԵԿ-ի հետ ունեն «հրաշալի երկխոսություն»։

Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նաև բյուջեի դեֆիցիտի կրճատման, արդյունաբերության երկնիշ անկման, նախորդ երկու տարիների խոշոր վերաարտահանումների, Թուրքիայի հետ սահմանը բացելու հնարավոր հետևանքների, Լարսի և Ռուսաստանի անցակետերում հայ բեռնափոխադրողների խնդիրների, տնտեսության ստվերի և այլ հարցերի մասին։

Եվ, վերջում, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ծանր չի տարել, երբ իրեն ՔՊ վարչության անդամ չեն ընտրել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test