Դուշանբեում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Տաջիկստանի մայրաքաղաքից տեղեկագրել է, որ Վլադիմիր Պուտինն առաջարկել է այն սկսել անցյալ տարվա դեկտեմբերի 25- ին Ռուսաստանի օդային տարածքում AZAL ավիաընկերության օդանավի խորտակման հարցի քննարկումից:
Ռուսաստանի նախագահը նախ հիշեցրել է, որ պատահարի կապակցության հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և կատարվածի համար ներողություն խնդրել, ապա ներկայացրել, որ այդ օրը ՌԴ ՀՕՊ ծառայությունները «հետևել են Ռուսաստանի օդային տարածքը խախտած ուկրաինական երեք ԱԹՍ-երի»:
Պուտինի ներկայացմամբ, ՀՕՊ համակարգից «արձակված երկու հրթիռները չեն խոցել ադրբեջանական օդանավը, պայթել են մի քանի մետր հեռավորության վրա» և «ամենայն հավանականությամբ, բորտը վնասվել է բեկորներից, ոչ թե մարտական խոցող տարրերից»: Ռուսաստանի նախագահը հատուկ ընդգծել է, որ օդանավի անձնակազմին «առաջարկվել է վայրէջք կատարել Մախաչկալայում, բայց նրանք որոշել են վերադառնալ բազային օդանավակայան», այսինքն՝ Բաքու:
Ըստ էության, մոտ մեկ տարվա խուսանավումներից հետո Վլադիմիր Պուտինը պաշտոնապես խոստովանել է, որ ադրբեջանական AZAL ավիաընկերության աղետի պատճառ են հանդիսացել ՌԴ ԶՈՒ ՀՕՊ ծառայության մարտական հաշվարկի արձակած երկու հրթիռները:
Տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտինը փոխանցել է Իլհամ Ալիևին, նա ունեցել է աղետի օրը և կարող էր անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի հեռախոսազրույցի ընթացքում ներկայացնել, և համարել, որ «միջադեպը փակված է»:
Նման բաց հայտարարության համար Պուտինն ինչո՞ւ է ընտրել Դուշանբեն, որտեղ մեկ օր հետո պետք է կայանա ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը: Ռուսաստանի նախագահն Իլհամ Ալիևին իրականությունը ներկայացրել է որպես նրան փաստի հետ համակերպվելու հորդո՞ր, բաց մարտահրավեր, որ Ադրբեջանի նախագահը, միևնույն է, Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելիին չի՞ հասնելու, թե դա Ալիևին տրվող «քաղաքական բոնո՞ւս» է:
ՌԻԱ Նովոստիի թղթակցի փոխանցած տեղեկատվության մեջ խոսք չկա այն մասին, որ Ռուսաստանը «պատրաստ է մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ինչը պահանջում է Ալիևը: Պուտինը, կարծես, ուկրաինական ԱԹՍ-երի մասին խոսելիս ակնարկել է, որ Ալիևը չպետք է օդանավի աղետի պատճառների բացահայտման հարցում համագործակցի Զելենսկու հետ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test