Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ մոտ 100 հոգի բանտում կլինեին, եթե 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը մասնագիտական աշխատանք տաներ. Հայկ Նահապետյան 168.am 168.am

time

Ավելի քան երկու տարի առաջ ՔՊ-ական իշխանությունը ստեղծեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, որը երկու տարի անց հրապարակել է զեկույց, որը, սակայն, հայ ժողովրդին հասանելի չի լինի, որովհետև այն ուղարկվել է Ազգային ժողովի արխիվ։

Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2020թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին, ինչից հետո զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։

Սակայն սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար լիստի օրակարգ այն չընդգրկվեց։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, խոսելով վերը նշված զեկույցը չհրապարակելու՝ ՀՀ իշխանության որոշման մասին, նշեց.

«Եթե այդ հանձնաժողովն իսկապես մասնագիտական լուրջ քննության է ենթարկել 44 օրյա պատերազմը, ապա նվազագույնը Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունից մի քանի հարյուր հոգի՝ Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ, պետք է հայտնվեին ուղղիչ աշխատանքային գաղութում»։

Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ մոտ 100 հոգի բանտում կլինեին, եթե 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը մասնագիտական աշխատանք տաներ. Հայկ Նահապետյան

Նահապետյանի խոսքով՝ այն ինֆորմացիան, որին տիրապետել է Անդրանիկ Քոչարյանն այդ հանձնաժողով գնացած պաշտոնյաների պատմածների միջոցով, Քոչարյանի ձեռքում դարձել է մեծ լծակ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության դեմ օգտագործելու համար։

«Չգիտեմ՝ կոմպրոմա՞տ է, թե՞ ոչ, բայց մեծ լծակ է, որ իր վրա իշխանությունները ճնշումներ չկարողանան օգտագործել։ Կարող ենք ենթադրել, որ զեկույցը չհրապարակելը կարող է լինել նաև Փաշինյան-Քոչարյան գործարքի արդյունք։ Մյուս կողմից, հիշեք, որ եթե ընտրություններից առաջ զեկույցը հրապարակեին, մինչև ընտրություն հայ ժողովուրդը խոսելու էր, որ Փաշինյան Նիկոլը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, պատերազմ է պարտվել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test