Ռեժիսոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է՝ 1988-91 թվականներին հայ հասարակությունն իր դիրքորոշումն արտահայտել է Միութենական պետության հետ կապված, և մեր Սահմանադրությունն արգելում է նման մտքեր ունենալ:
Այս մասին նա ասում է՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արած այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ-ի ապագան տեսնում է ՌԴ-ի հետ միութենական պետության կազմում:
«Էթիկայից դուրս մարդ է, չեմ ուզում քննարկել մի մարդու, որը մեր հասարակության մի ստվար մասին ասել է շան որդի»,- կարծիք է հայտնում Մանուկյանը:
Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում հայտարարել է, թե մայրն ու կինն էլ են իրեն Ռոբ ասում, և ինքը չէր կարող Պողոս Պողոսյանի սպանության մեջ ներգրավված լինել, քանի որ «Պրիվետ Ռոբ»-ով է դիմել, Մանուկյանը նկատում է. «Լավ է, որ մայրն ու կինը ողջ են»:
Քոչարյանը նաև հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այսօրվա համեմատ երազանքի փաստաթուղթ է, զրուցակիցը նկատում է. «Եթե երազանքի թուղթ էր, բա նոյեմբերի 10-ին ինչո՞ւ դուրս չեկավ փողոց, ասեր՝ ա՛յ անասուններ, էս ի՞նչ եք անում, էս երազանքի փաստաթուղթ է, ես ձեր ինչն եմ ասում: Չի արել, չէ՞: Ենթադրվում է, որ երազում է՝ Հայաստանը վասալի կարգավիճակում լինի, որևիցե պետության տիրապետության տակ»:
Քոչարյանը նաև ասել է, թե «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասվում է, որ մարդիկ մահացել են, ոչ թե զոհվել, Արթուր Մանուկյանն արձագանքում է. «2+2 միշտ 4 է, եթե մեկին սպանում ես, մեռնում է, թե՞ ինքը հայերենի հետ խնդիր ունի, ասում է՝ մահացել են․ քննություն է եղել, և պարզվել է, որ էդ մարդիկ սպանվել են: Կա՛մ հանրությանն է ապուշի տեղ դնում, կա՛մ խնդիր ունի տրամաբանության հետ»:
Ըստ նրա՝ եթե պատերազմ սկսվի ՀՀ-ում, այս մարդկանց երեխաներն ու թոռները չեն գնալու, քանի որ ԱՄՆ-ի քաղաքացի են, իր որդին է գնալու: Նրա խոսքով՝ հայրենիքը գերեզմանատուն չէ, որ գնան դրսում ապրեն, մեռնեն, բերեն էստեղ թաղեն:
«Ու ես չեմ ուզում՝ իրենց թոռները իմ որդուն հումանիտար օգնություններ ուղարկեն, ես ուզում եմ իմ ու բոլորի որդիների համար խաղաղություն լինի ՀՀ-ում: Ես հիմա կարող եմ ասել, որ իմ ճակատով պատերը կարող եմ ջարդել, ամենայն հավանականությամբ դա անհնար է․ չմոռանանք, որ կա 90-միլիոնանոց Թուրքիա: Ոչ մի գրականության մեջ չեմ հանդիպել, որ պատերազմը լավ բան է, այսինքն՝ արյունոտ շիլա՞ են սերունդների համար պատրաստում: Փորձը ցույց տվեց, որ ոչ մի ընկեր ու դաշնակից չեն գալու քեզ համար պատերազմելու»,- ասում է Մանուկյանը, ապա հավելում. «15 և ավելի տարի երգել եմ պատարագներում, քահանան պարտադիր ասում էր՝ խաղաղություն ամենեցուն»:
Մանուկյանը, սակայն, 2016 թվականից եկեղեցի չի հաճախում: Հստակ չի ասում, թե որն է պատճառը, բայց ընդգծում է. «Էնքան բան եմ տեսել, որ հերիք է մինչև կյանքիս վերջ չմտնեմ եկեղեցի: Ես սառեցված և հալեցված գիտեմ խոզի միս միայն, այլ բաներ մի՛ ասեք՝ սառեցված սրբազան և այլն․ ո՞ր կարգով է սառել ինքը»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test