Հոկտեմբերի 6-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հերթական ծեծկռտուքն էր եղել։ Միջադեպին մասնակցող կողմերը գյուղի երկու հակամարտող թիմերի ներկայացուցիչներն են։
Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Փարաքարում շարունակվում է լարվածությունը՝ ձևավորված երկու ազդեցիկ խմբերի՝ Գրիգորյանների և Ախտոյանների միջև։ Իրավիճակն ավելի լարվեց Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո։ Ծեծկռտուքից հետո Մերձավանի 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ տեղի ունեցան, ՔԿ-ն «Հրապարակ»-ին հոկտեմբերի 9-ին պաշտոնապես հայտնեց՝ սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ` 1 անձ ձերբակալվել է։
Այս քրեական վարույթը իրավական տեսանկյունից առնչություն չունի Վալոդյա Գրիգորյանի սպանության վարույթի հետ, սակայն, ըստ էության, տեղի ունեցող կրիմինալ դեպքերը Գրիգորյան-Ախտոյան դարավոր թշնամանքի հետեւանքն են։ ՔԿ-ից մեզ այլ տեղեկություն հրաժարվեցին տրամադրել, թե` ինչու են վարույթը հարուցել սպանության նախապատրաստության հատկանիշներով։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են՝ Քննչական կոմիտեն ոչ լիարժեք տեղեկություն է տրամադրել, յուրաքանչյուր կողմից 7-ական մարդ է ձերբակալվել: Այսինքն, քրեական վարույթի շրջանակում 14 ձերբակալված կա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test