«Գյումրու օր» տոնակատարությունը, որն անցկացվեց կալանավորված Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ և որի պատճառով էլ իշխանության կողմից բուռն քննարկման ու քննադատության արժանացավ, ընդհուպ այն աստիճան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց այս քաղաքի բնակիչների տոնը, կարծես տալիս է իր առաջին դրական պտուղները։
Համերգին հրավիրած հայազգի ճանաչված երգիչ Աբրահամ Ռուսոն որոշել է ներդրում կատարել այս քաղաքում․ ռեստորան բացել։ Նա մի քանի օրից նորից կայցելի Գյումրի։
Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ բավական մանրամասն ներկայացված են համերգին ելույթ ունեցած արտիստների մտադրությունները, ինչպես նաև տպավորությունները Գյումրիից։
Քաղաքապետարանի էջում գրված է.
«Գյումրու օրվա» տոնակատարությունների շրջանակներում քաղաքը հյուրընկալել էր հայտնի արտիստների։ Նրանք հանդես եկան ոչ միայն համերգային ծրագրով, այլև կիսվեցին Գյումրիի հետ կապված իրենց հետագա նախաձեռնություններով։
Երգիչ Սևակ Ամրոյանի համար Գյումրին Երևանից հետո ամենասիրելի քաղաքն է, նա գաղտնիք բացահայտեց՝ Գյումրիում ձեռք է բերել բնակարան, որտեղ հաճախ է լինում։ Հանրապետության երկրորդ քաղաքի հետ նրա կապը դրանով ավելի է ամրապնդվել։
Հայկական ֆոլք երաժշտության ինքնատիպ մեկնաբանություններով հայտնի «Գաթա» բենդը Գյումրիում էլ շատ ունկնդիրներ ունի: Համույթի հիմնադիր, «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի համար շատ կարևոր է այն, որ ի տարբերություն Երևանի, Գյումրին պահպանել է իր մշակութային դիմագիծը։ Այս մասին նա խոսեց կուլիսների ետևում։
7 տարվա բացակայությունից հետո Գյումրիում էր նաև երգչուհի Սոֆի Մխեյանը։ Նա տպավորված էր քաղաքի գեղեցկությունով։ Նա հիացած էր գյումրեցու բարբառի ինքնատիպությամբ։
Իսկ ռուսաստանցի փոփ երգիչ Աբրահամ Ռուսոն, ով ազգությամբ հայ է, մեզ հետ հաղորդակցվեց հայերենով։ Մի քանի օրից նա դարձյալ Հայաստան է գալու, այցելելու է ուխտավայրեր, եկեղեցական համալիրներ։ Աբրահամ Ռուսոն նաև մտադիր է Գյումրիում ռեստորանային բիզնես հիմնել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test