Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած մոտ 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանը պարգեւատրվել է ժամացույցով։
Երեկ ՀՀ Քննչական կոմիտեի 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով Կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհվել է շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։ Եվ ահա իշխանությունները պարգևատրեցին նաև Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանին։
Հիշեցնենք, որ ՍամվելԿարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո: Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին՝ նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է սարքել, հետո SMS հրահանգով՝ 100 օրից ավել է ինչ կալանքի տակ է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test