Ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության զավթման փորձի մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում մի միջադեպ էլ գրանցվեց, երբ Բագրատ սրբազանը խնդրեց հանրային մեղադրողին երկրորդ անգամ կրկնել իր ասածները՝ պնդելով, որ չհասակացավ հանրային մեղադրողի ասածի բովանդակությունը: Նրա բնորոշմամբ՝ ոչ հայերեն ձեւակերպում էր:
Իսկ հանրային մեղադրողն արձագանքում էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ներկայացրած միջնորդությանը՝ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
-Իրենց անունը հանրային մեղադրող է, ամեն անգամ ձեռք, հայացք ժողովրդին ուղղելով՝ չեն ազատվելու,- հավելեց Բագրատ սրբազանը:
-Պարոն Գալստանյանի պաշտպանների գործառույթը վերցնելու ցանկություն չկա: Պաշտպանները կբացատրեն երեւի, կհասկանա,- արձագանքեց հանրային մեղադրողը:
-Այս դահլիճում պարոն Գալստանյան չկա,- հակադարձեց Բագրատ սրբազանը, – այդ վիրավորանքի համար էլ պետք է պատասխան տաք, միայն Մխիթար Գոշ չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test