Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վերացվել է Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքը. պաշտպան aravot.am aravot.am

time
Վերացվել է Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքը. պաշտպան

Ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության զավթման փորձի մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստի վերջում հայտարարություն եղավ, որ գործով մի քանի մեղադրյալների մասով վերաքննիչ բողոքները որոշ դեպքերում ամբողջական, որոշ դեպքերում մասնակի բավարարվել են:

-Դավիթ Գալստյանի դեպքում խափանման միջոցն է փոխվել, ընտրվել է գրավ եւ տնային կալանք, Միհրան Մախսուդյանի վերաբերյալ եւս բողոքը բավարարվել է, ընտրվել է տնային կալանք, Բագրատ սրբազանի մասով մասնակի է բողոքը բավարարվել: Տեսակցությունների արգելքն է վերացել, բայց կալանքը պահպանվել է,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test