Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նիկոլն այլ տարբերակ չունի, քան քաղաքացիների քվեն «արհամարհելը»  hraparak.am hraparak.am

time
Նիկոլն այլ տարբերակ չունի, քան քաղաքացիների քվեն «արհամարհելը» 

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակ­ցությունը «խստորեն դատապարտել է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, անընդունելի է համարել ատելության քարոզը: Այդ հարձակումները գնահատել է որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը եւ արհամարհելու գյումրեցիների քվեն»: Հայաստանի բոլոր նորմալ քաղաքացիները պետք է որ կողմ լինեն խմբակցության տեսակետին: Բայց այդ նույն քաղաքացիները, կարծում եմ, պետք է հիշեն նաեւ, որ դա վարչապետի աթոռից կառչած անձի նմանատիպ միակ արձագանքը չէ ներքին պարտությանը: Առաջինը, եթե չեմ սխալվում, Վանաձորի ընտրված քաղաքապետին բանտ ողարկելն էր, իսկ ավագանու գործունեությունը՝ խոչընդոտելը, ինչի համար հիմք հանդիսացավ նախկին նիկոլական Էդմոն Մարուքյանի մաթեմատիկական ձեռնածությունը: Այն անձի, որին այսօր սկսել եմ հարգել իր ելույթների համար: Տեղյակ չեմ, ընդդիմադիր դարձած Մարուքյանը ներողություն խնդրե՞լ է, արդյոք, իր համաքաղաքացիներից եւ մաթեմատիկայի գծով նոբելյան մրցանակակիրներից՝ ճշգրիտ այդ գիտությունը քաղաքական գործիք դարձնելու համար:

Ինչեւէ, Փաշինյան Նիկոլն այլ տարբերակ չունի, քան «արհամարհելու» գյումրեցիների քվեն: Եվ ոչ միայն գյումրեցիների, այլեւ բոլոր այն բնակավայրերի բնակիչների, ովքեր համարձակություն են ունեցել ընտրելու ոչ թե իշխող, այլ ընդդիմադիր այս կամ այն կուսակցությանը, որովհետեւ վերջինս հասկանում է, որ իր ցածր, կարծեմ՝ 12 տոկոս հեղինակությամբ վտանգի տակ է դրվելու 2026-ին վերարտադրվելու հնարավորությունը: Եթե հատկապես տեղական իշխանությունը չաջակցի ՔՊԿ-ին: Իհարկե, համապետական «արդար, թափանցիկ եւ օրինական» ընտրություն անցկացնելու իր տարբերակով չի կարող չնպաստել իրավապահ համակարգը եւ առաջին հերթին ոստիկանությունը: Բայց եթե տեղական իշխանությունը չլինի ՔՊ-ական, ապա ոստիկանության աջակցությունը բավարար չի լինի, որպեսզի ապահովի գործող իշխանության վերարտադրությունը: Այդ առումով կա նաեւ հոգեբանական բաղադրիչ. թշնամու առջեւ անընդհատ սողացող, երբեմնի «դուխով» Նիկոլը փորձում է դրա համար վրեժ լուծել սեփական երկրի երբեմնի «հպարտ» քաղաքացիներից:

Հետաքրքիր է՝ ի՞նչ եղավ Հայաստանում համայնքային ոստիկանություն կազմավորելու ամերիկյան գաղափարը, որի համար, եթե չեմ սխալվում, լուրջ գումարներ են հատկացվել ամերիկյան հարկատուների կողմից: Չնայած հարցադրում անելով՝ կարող եմ նաեւ պատասխանել. այն զրոյական արդյունք է ունեցել, ինչի հիմնավորումը պարեկների կողմից Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան բռնագրավելու փորձն էր: Ինչի պատճառը դրա զրահապատ լինելն է. հետաքրքիր է՝ տեղական պարեկային ծառայությունը նո՞ր է տեղեկացել դրա մասին: Ամերիկյան որեւէ քաղաքապետ կպատկերացնի՞, արդյոք, որ իր ենթակայության ներքո գտնվող պարեկները փորձեն բռնագրավել իր մեքենան:

Վստահ եմ, որ եթե այդ հարցն ամերիկյան կողմից տրվեր ՆԳ նախարար տիկնոջը կամ նրա վերադասին՝ ՀՀ վարչապետին, երկուսն էլ կպատասխանեին, որ իրական Հայաստանում ժողովրդավարությունն այնպիսի բարձր մակարդակ ունի, որ նույնիսկ քաղաքապետը չի կարող շահագործել զրահապատ ավտոմեքենա, եթե դա թույլատրված չէ օրենսդրությամբ: Իհարկե, նրանք «չեն հիշի», որ նախկինների օրոք քաղաքապետ Ղուկասյանը հրաշքով է փրկվել մահափորձից, երբ գնդակոծվել է նրա մեքենան: Ու զրահապատ մեքենա ունենալու նրա իրավունքը, վստահաբար, արդարացի է: Բայց դե, եթե երկիրը «ժողբաստիոն» է, այն չի կարող խուսափել իշխանության ներկայացուցիչների մանիպուլյացիոն վարքագծից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test