Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ցիրկը գնաց, կլոունները մնացին hraparak.am hraparak.am

time
Ցիրկը գնաց, կլոունները մնացին

Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ուղղակի այրվում է Դաշնակցության ժողովներին մասնակցելու ցանկությունից: Ուզում է անպայման իմանալ, թե ինչպես է լինում, որ ՀՅԴ մարմինների ընտրություններից հետո աղմուկ-աղաղակ չի բարձրանում, թերթերը ոչինչ չեն գրում ընտրակեղծիքների մասին, եւ, ամենակարեւորը, պետական մարմիններն ինչու են հլու-հնազանդ ի գիտություն ընդունում ՀՅԴ ներկուսակցական ընտրությունների արդյունքները: Հիշեցնեմ, որ ՔՊ վարչության բոլոր վերջին ընտրությունների արդյունքները կասկածի տեղիք են տվել արդարացիության իմաստով:

Գործն ընդհուպ հասել է արդարադատության նախարարություն եւ մի կերպ քնեցվել այնտեղ: ՔՊ-ի դեմքը փրկելու համար եվրոպական քույր-կառույցներն են անգամ հայտարարություններ արել, թե Նիկոլի կուսակցության վարչության տվյալ ընտրությունները մեկ քայլով առաջ էին նախորդ ընտրությունների համեմատ: Եվ բնական է, որ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է ցանկություն հայտներ՝ մասնակցելու ՀՅԴ ժողովներին: Մի բան է, սակայն, ցանկությունը, մեկ այլ բան՝ ՀՅԴ կանոնագիրը: Ես սիրով կհրավիրեի Փաշինյանին մեր խմբի ժողովին, բայց ՀՅԴ-ի բարալիկ եւ միեւնույն ժամանակ խիստ կանոնագիրը չի թողնում: Գիտե՞ք, թե ինչ կարող է տեղի ունենալ… Մինչեւ իմ հրավերը հասնի Նիկոլին, ինձ Դաշնակցությունից մի 5 անգամ հեռացրած կլինեն արդեն: Եվ ոչ միայն Նիկոլի պարագայում: Ինձ կհեռացնեն կուսակցությունից, անգամ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին հրավիրեմ դաշնակցական ժողովի: Դե հիմա՝ 135 տարվա կարգ է, ու այն ոչ ոք փոխել չի կարող:

Նիկոլին մի խորհուրդ կարող եմ տալ՝ օրինակ վերցրեք Դաշնակցությունից, աշխատեք այնպես կամ, որ ավելի ճիշտ կլինի՝ ձեզ պահեք այնպես, որ ձեր ժողովները չվերածվեն էշի հարսանիքի: Դնում՝ զուռնա-դհոլով, ուղիղ եթերով կուսակցական ժողով եք անում, հետո էլ զարմանում, երբ ձեր կուսակցության ողջ կեղտոտ լվացքը հայտնվում է փողոցում: Բա հրավերները… Ում ասես՝ չեք կանչում ձեր ժողովներին: Հիմա ո՞վ է այդպես ժողով անում: Մի քիչ համեստ եղեք:

Դե հիմա ինձ ասացեք՝ ես որտեղի՞ց գիտեմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոկտեմբերի 7-ի ասուլիսից հետո ՔՊ-ն «պիծիմինուտկա» է հրավիրել եւ աշխատանքի բաժանում կատարել ՔՊ-շնիկների միջեւ, թե ով որ սոցիալական ցանցում ինչ բնույթի գրառում կատարի, որ իրենց ոչխարների առանց այն էլ անկող գլխաքանակը դեռ մի որոշ ժամանակ պահպանվի, ու ոչ ոք չփորձի հասկանալ խնդրո առարկա ասուլիսի միտք բանին: Դա մի սովորական «պիծիմինուտկա» էր… Նիկոլն իր վրա վերցրեց ՀՀ երեք նախագահներին բանավեճի բերելու թեմայի զարգացումը, Ալենին կարգադրեցին գրել, որ ասուլիսը Պուտինի ծննդյան օրն էր կազմակերպվել, ոմանց դրդեցին Քոչարյանի՝ հայերենին չտիրապետելու մասին գրել, պոզուպոչ կպցնել ՀՀ երկրորդ նախագահի առանձին հայտարարություններին, եւ այսպես շարունակ: Չեք հավատա, բայց այդ «պիծիմինուտկային» մասնակցող Արման Բաբաջանյանի համար անգամ առաջադրանք գտնվեց: Ասին՝ Արման, կգրես, որ Քոչարյանի հայտարարությունները հակահայաստանյան էին: Լսեցի՞ր, Արման, ոչ թե «հակահայկական», այլ՝ «հակահայաստանյան»: Այսինքն, այս օրերին մեզանում լայն տարածում ունեցող ազերոիդներին տրված սովորական հրահանգ:

Մոռացա էլ հարցնեմ՝ տղաներ եւ աղջիկներ, հո չե՞ք նեղվում, որ այսպես բաց գրում եմ ձեր «պիծիմինուտկայի» մասին: Չէ՞: Հրաշալի է: Դե՝ դուք բաց եք աշխատում, ես էլ բաց եմ գրում: Կարող եմ նաեւ դուզ գրել, բայց վախենում եմ հերսոտեք, որովհետեւ դուզ խոսքը միայն էշին են ասում: Ինչեւէ… Հիշյալ «պիծիմինուտկայի» կուլմինացիան ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար, այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տրված հանձնարարականն էր: Սիսակ անունով մի պատգամավոր ունեն: Նրան էլ ասին՝ դու Արայիկին կօգնես, որովհետեւ նա շատ էլ գլուխ չի հանում այդ հարցից: Պետք էր «կպչել» Քոչարյանի բարբառահեն հայերեն խոսքին, իսկ ՔՊ-ում դրա համար ավելի հարմար թեկնածու չկար, քան ԿԳՄՍ նախկին նախարարը: Արայիկ Հարությունյանը չհասցրեց նույնիսկ չեմուչում անել. «Ճիշտ այդպես, մեծարգո պարոն վարչապետ, ես կանեմ դա…»: Եվ՝ արեց: Հիմա տեսնենք, թե ինչ է գրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող այս խայտառակությունը «պիծիմինուտկայից» հետո. «Տո դու իսկի հայերեն չես կարողանում խոսել մինչեւ հիմա, ո՞նց էիր բանակցելու»:

Զգացի՞ք ՔՊ-ական արարածներից այս թշվառագույնի «ռազմախը»: Արա, դո՞ւ ես խոսում հայերեն չիմանալու մասին: Հապա Թումանյանի քառյակներից մի բան ասա… Բայց ի՞նչ ասի, երբ հայերեն կմկմալով է կարդում: Եվ սա ԿԳՄՍ էն նախարարն է, որ հայերենը, հայոց պատմությունն ու ՀԱԵ պատմությունն էր հալածում դպրոցներից, կրճատում հայագիտական առարկաների ժամերը բուհերում: Կարճ ասած՝ ՔՊ-ի ոչխարները «սարսափելի տպավորված են» Արայիկ Հարությունյանի այս գրառումից:

Սակայն ամենագլխավորն այստեղ դեռ գրառումը չէ: Բանն այն է, որ ՔՊ-ի գլավարները՝ Նիկոլ, Արայիկ Հարությունյան եւ այլն, քաջատեղյակ են, որ Քոչարյանը ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն եւ անգամ ադրբեջաներեն է բանակցել Արցախի հարցի շուրջ: Ու վատ էլ չի բանակցել, եթե հաշվի առնենք, որ Քոչարյանից հետո 10 տարի Արցախը դեռ հայկական էր, Մեղրիի սահմանը՝ ապահով, Կիրանցում պատ չկար, Ջերմուկի բարձունքներին ու Գորիս-Կապան ճանապարհին՝ ադրբեջանական զորքեր… Բայց դուք, Արայիկ եւ Նիկոլ, ձեր բանակցածից խոսեք, ի՞նչ լեզվով եք բանակցել՝ նիկոլական անգլերենո՞վ… Տո այ ցուրտը տարածներ, սա չի՞ անգլերենով ձեր բանակցածը՝ Արցախն Ադրբեջան է… Թե բա՝ խաղաղություն ենք բերել… Իսկ ինչո՞ւ ձեզնից ոչ ոք չի խոսում այդ խաղաղությունից, որ, ինչպես Քոչարյանն ասաց, կախված է մեկ մարդու կամքից, եւ այդ մեկ մարդը Ալիեւն է: Ո՞վ է ձեր բերած խաղաղության «գարանտը», որ կբռնի Ալիեւի ձեռքը, երբ նա առավոտյան վատ տրամադրությամբ արթնանա: Հույսներդ Թրա՞մփն է… Թրամփն օգոստոսի 8-ին ստացավ այն, ինչ իրեն պետք էր: Այսօր նա ձեզ Ալբանիա է անվանում… Պատահականությո՞ւն է: Ոչ… Ոչ, որովհետեւ Ալբանիան թուրքահպատակ պետություն է, իսկ Հայաստանը գնում է հենց ալբանացման ճանապարհով:

ՀԳ. ՔՊ-ի «պիծիմինուտկան» այսքանով ավարտվեց: Իսկ ինչ մնում է Քոչարյանի ասուլիսին, ապա այդ մասին մենք դեռ առիթ կունենանք երկար խոսելու: Ուշադրություն դարձրեք ՀՀ երկրորդ նախագահի նշած ժամկետներին, նրա՝ քաղաքական դաշտի հնարավոր վերադասավորումների քարտեզին եւ, իհարկե, առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմությանը տված նրա խորհուրդներին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test