Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եղեռնի հուշարձանի հանդեպ իրականացվում է եղեռն a1plus.am a1plus.am

time

«Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել Ծիծեռնակաբերդի հուշարձանի վերանորոգման աշխատանքների արդյունքում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես ճարտարապետ, ով չունի համապատասխան մասնագիտական փորձ, ով մի քանի օր առաջ է ընդամենը դարձել նախագծի գլխավոր ճարտարապետ, նախագծում և վերանորոգում է հուշարձանը։

Ես ակնկալում էի, որ կձևավորվի փորձագետների մասնագիտական խումբ, սակայն փաստացի աշխատում է մեկ անձ։ Սաշուր Քալաշյանը մի քանի օր առաջ դուրս եկավ աշխատանքային խմբից»,- ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Տիկին Թարխանյանի խոսքով, օրը օրի հուշարձանը հայտնվում է էլ ավելի անմխիթար վիճակում։ Տասներկու աստիճաններից չորսը ամբողջությամբ քանդված են, երկաթ-բետոնե պատերի միջից ջարդելով հանել են հսկայական քարերը, իսկ այն, ինչ չեն կարողացել՝ որոշել են տաշել ու փոխարենը երեսպատել քարե սալիկներով։

Նա ընդգծեց, որ հայրը՝ Արթուր Թարխանյանը կարևորել է հսկա քարե բլոկներով հուշարձանի թեք մյութերի ձևացորումը, քանի որ ըստ նրա գաղափարի մեծածավալ այդ քարերը հայ ժողովրդի վշտի խորհրդանիշն էին։ «Ես զգուշացնում եմ հանրությանը, հաջորդ քայլը լինելու է հուշարձանի շուրջբոլոր չորս մետր բարձրության և երեք մետր լայնության խրամատ փորելը։ Սա վերանորոգման աշխատանք չի, սա արհավիրք է, որն օր առաջ պետք է կանգնացնել»- ասաց տիկին Թարխանյանն ու հավելեց, որ եթե պատկան մարմինները չարձագանքեն, ստիպված կլինի դիմել դատարան և միջազգային կառույցներ։ Մանրամասն՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test