Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ armtimes.com armtimes.com

time
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ: Համաժողովում ողջույնի խոսքով նախ հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Տիկի՛ն Նախագահ,Ձերդ գերազանցություններ,Պատվարժա՛ն գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանկանայի նախևառաջ շնորհակալություն հայտնել նախագահ ֆոն դեր Լայենին՝ «Համաշխարհային դարպասներ» համաժողովի տեսլականի համար։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Շատ խորհրդանշական է, որ «Համաշխարհային դարպասներ» խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց մեր նորաստեղծ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական և արդար կապակցվածության բոլոր դրսևորումների առավելությունները, քանի որ կապակցվածության բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Թրամփի աջակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ավելին՝ Հայաստանը և ԱՄՆ-ն երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում և դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա՝ ամբողջովին համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականին։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Հարգելի՛ գործընկերներ,

Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես TRIPP ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում երկաթուղիներից մինչև էներգետիկա։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Հետևաբար Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խոր և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ պատիվ էր այսօր ելույթով դիմել ձեզ, և անկեղծորեն հույս եմ փայփայում, որ իմ խոսքերը արձագանք գտան ձեզ մոտ և ոգեշնչեցին ձեզ՝ կայացնելու համարձակ որոշումներ՝ հանուն խաղաղության, կայունության, դիմակայունության և բարգավաճման: Բոլորիս արդյունավետ օր եմ մաղթում:

Շնորհակալություն»։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test