Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, օդանավակայանում նրան անձամբ դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Հոկտեմբերի 10-ին Դուշանբեում գումարվում է ԱՊՀ հերթական, բայց իր նշանակությամբ բախտորոշ, գագաթաժողովը, Ռուսաստանն ԱՊՀ անդամ երկրներից յուրաքանչյուրին առաջարկում է «ռազմավարական գործընկերության նոր հայեցակարգ»: Կրեմլի մամուլի ծառայությունը նաև անոնսավորել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է քննարկման առաջարկել ԱՊՀ + ձևաչափ ստեղծելու հարցը:
Այս ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնության մասին, ինչին անմիջապես արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը: «Անկեղծորեն ողջունում եմ Շարմ-էլ-Շեյխում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունների հաջող ավարտը, որոնց Թուրքիան ներդրել է իր ավանդը»,- ասել է նա և հատուկ երախտագիտություն հայտնել ԱՄՆ նախագահին, ինչպես նաև Եգիպտոսին և Կատարին:
Գուցե պատահական զուգադիպություն է, բայց աչքի զարնում, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովից երկու օր հետո, իսկ այդ ընթացքում Կրեմլը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կկայանա Պուտին-Ալիև «լիաֆորմատ հանդիպում»:
ԱՊՀ պետություններից Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը թուրքախոս են, ԹՊԿ անդամ (Թուրքմենստանը՝ դիտորդի կարգավիճակով): Հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «թուրքական աշխարհը վերածվել է ուժի ինքնուրույն բևեռի»:
Գազայի և իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման փոփոխությունը, որն էլ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության իրական հիմքն է, փորձագետներից շատերը կապում են Թուրքիայի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու մոտիվացիայի հետ:
ԱՊՀ+ ձևաչափ ստեղծելու, անդամ երկրների հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու հարցում Պուտինը պետք է ունենա Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների համաձայնությունը: Թրամփի մերձավորարևելյան «տրիումֆը» կնպաստի՞ դրան, թե՞ այդ մասին հայտարարվել է, որպեսզի Պուտինը Դուշանբերում ձախողվի՞:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test