Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ջերմաստիճանային ռեկորդներ օդերևութաբանական կայաններում. ՀՀ տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն armtimes.com armtimes.com

time
Ջերմաստիճանային ռեկորդներ օդերևութաբանական կայաններում. ՀՀ տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։

Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 9-ին ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել հետևյալ օդերևութաբանական կայաններում․

Վանաձոր - 27.6°C (27.2°C՝ 2003թ.)Ստեփանավան - 27.0°C (26.8°C՝ 2016թ.)Տաշիր - 24.8°C (24.6°C՝ 2003թ.)Արթիկ - 23.5°C (23.0°C՝ 2016թ.)Ամասիա - 21.7°C (21.3°C՝ 2003թ.)Ճամբարակ - 23.8°C (23.0°C՝ 2016թ.)Սևան ՀՕԴ - 22.6°C (21.7°C՝ 2003թ.)Մասրիկ - 22.9°C (22.5°C՝ 2004թ.)Մարտունի - 24.1°C (23.0°C՝ 2003թ.)Շորժա - 24.0°C (21.0°C՝ 2016թ.)Գավառ - 23.5°C (23.2°C՝ 2003թ.)Սեմյոնովկա - 20.8°C (19.3°C՝ 2016թ.)Հրազդան - 23.9°C (23.5°C՝ 2016թ.)Ֆանտան - 23.2°C (22.8°C՝ 1943թ.)Ապարան - 22.0°C (21.8°C՝ 2003թ.)Ուրցաձոր - 31.8°C (30.0°C՝ 2003թ.)Աշտարակ - 30.0°C (28.0°C՝ 2016թ.)Եղվարդ - 27.3°C (25.3°C՝ 2016թ.)Արմավիր - 30.5°C (28.5°C՝ 2024թ.)Արարատ - 31.3°C (30.6°C՝ 2003թ.)Արտաշատ - 31.0°C (29.0°C՝ 2016թ.)Աէրոլոգիական - 30.0°C (29.0°C՝ 2016թ.)Անանաուն լ/ք - 23.0°C (21.6°C՝ 2003թ.)Արենի - 32.0°C (31.0°C՝ 2003թ.)Ջերմուկ - 23.2°C (22.1°C՝ 2003թ.)Մեղրի - 34.5°C (32.5°C՝ 2019թ.) Սիսիան - 26.2°C (24.8°C՝ 2003թ.)Պուշկինի լ/ք - 19.6°C (19.1°C՝ 2003թ.)Ամբերդ - 20.1°C (19.6°C՝ 1945թ.)Որոտան - 19.7°C (17.8°C՝ 2001թ.):

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test