Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված չուչելի համար». փաստաբան sputnik sputnik

time
«Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված չուչելի համար». փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս հայտարարությունն արեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում են «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանազավթման նախապատրաստման համար։
Դատական նիստի սկզբում Կոչուբաևը Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։
«Ամբողջ գործի ընթացքում Արմեն Ալեքսանյանը որպես ֆիգուրանտ կա երկու անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում (գաղտնալսման արձանագրություններ. խմբ․) և խոսում է «գզգզված մազերով չուչելի» մասնակցությամբ լայֆ իրականացնելու մասին, և իր տիկտոկյան էջի ձվածեղի պատրաստման տեսանյութն է։ Ալեքսանյանին մեղսագրված է այն, ինչ մեղսագրված է 18 արդարներին՝ ահաբեկչություն և իշխանության զավթման փորձ»,- ասաց Կոչուբաևը։
Տեսական քննարկում էր. սրբազանի հետ զրուցած Ավետիսյանը՝ սկանդալային ձայնագրության մասին
Փաստաբանի խոսքով` ակնհայտ է, որ ձվածեղի տեսանյութը չէր կարող լինել ահաբեկչության և իշխանազավթման նախապատրաստման համար։
«Եթե այսօր հետապնդումը չդադարեցվի, ուրեմն Արմեն Ալեքսանյանն այստեղ է բացառապես Բագրատ սրբազանին սատարելու և գզգզված մազերով չուչելի լայֆի նախապատրաստման համար։ Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, որովհետև բոլորս ենք հասկանում՝ գզգզված մազերով չուչելն ում նմանակը պետք է լիներ, և ինչի համար Ալեքսանյանը ենթարկվեց քաղաքական վրեժխնդրության»,- հայտարարեց Կոչուբաևը։
Պաշտպանը խնդրեց՝ իրեղեն ապացույց բաստուրմայով ձվածեղի տեսանյութը պահել քրեական վարույթի հետ։
Կոչուբաևը շեշտեց՝ այստեղ հանցակազմ չկա, և մեղադրական կողմն էլ չի նշել որևէ ապացույց, որը բովանդակային ապացուցման կարիք ունի։
Դատավորը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ միայն հիմնական դատալսումների ժամանակ՝ ապացույցների հետազոտման արդյունքում կարող է որոշում կայացնել։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test