Ինչպես գիտենք, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նա ներկայում գտնվում է տնային կալանքի տակ՝ մինչ հետաքննության ընթացքը։
Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը hraparak.am-ին ասաց, որ այս պահին մտավախություն ունեն` իր պաշտպանյալի նկատմամբ բոլոր միջոցները կարող են կիրառվել` ուղիղ կալանքի տանելու համար։
«Սպարտակը, տանը նստած, հանկարծակիզանգեր է ստանում, թե տնից բացակայել ես, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Առավոտյան ժամը 5–6-ի սահմաններում ոստիկանները փորձել են ներխուժել նրա տուն՝ պարսպից թռնելով, ստուգելու, թե նա տանն է, թե ոչ, տանը կան անչափահաս երեխաներ, և այս իրավիճակը ստեղծում է լուրջ վախ ու մտահոգություն։ Բացի այդ, պարզել ենք, որ հսկող սարքը անսարքություն ունի։ Այսինքն, չի բացառվում, որ իրենք բոլոր մեթոդները փորձում են կիրառել` անգամ անթույլատրելի»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ կասկածները խորանում են հատկապես վերջին օրերին Գյումրու քաղաքապետի նկատմամբ կիրառվող ճնշումներից։
Նշենք, որ դատախազությունը ևս բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերանայել և փոխել Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` տնային կալանքը փոխարինելով կալանավորմամբ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test