ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի լույս 9-ի գիշերը անձնական սոցիալական ցանցում գրառում է կատարել: «Ես շատ հպարտ եմ, որ կարող եմ հայտարարել. Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստոագրել են խաղաղության մեր ծրագրի առաջին փուլի իրականացման համաձայնությունը»,- միջազգային հանրությանը հայտնել է նա:
Ըստ ԱՄՆ նախագահի, դա նշանակում է, որ առաջիկա օրերին բոլոր պատանդներն ազատ կարձակվեն, իսկ Իսրայելը զորքերը հետ կքաշի համաձայնեցված գծին: «Դա մեծ օր է արաբական և իսլամական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և Միացյալ Նահանգների համար: Բոլոր կողմերն ստանում են արդարացի հարաբերություններ»,- համաձայնագրի քաղաքական կարևորությունը մեկնաբանել է Դոնալդ Թրամփը և երախտագիտություն հայտնել միջնորդներին՝ Կատարին, Եգիպտոսին և Թուրքիային ու ամփոփել. «Խաղաղարարներն օրհնյալ են»:
Ակնկալվում է, որ առաջիկայում Մերձավոր Արևելք կուղևորվի ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն, որպեսզի, ամենայն հավանականությամբ, նախապատրաստի Դոնալդ Թրամփի այցը, ինչի մասին ավելի վաղ նա անձամբ է ասել:
Այդուհանդերձ, իրավիճակին լավատեղյակ աղբյուրները վստահ չեն, որ պատանդների և պահվող անձանց փոխանակումն ընթանալու է առանց բարդությունների, իսկ պայմանավորվածությունն այնպիսի է, որ Գազայում հրադադար կարող է հաստատվել միայն դրանից հետո:
ԱՄՆ նախագահին, անշուշտ, քարոզչական առումով ձեռնտու է հայտարարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնության մասին, բայց գործնականում ի՞նչ է սպասվում իսրայելա-պազեստինյան կարգավորման չափազանց բարդ գործընթացում, ոչ ոք չի կարող կանխատեսել:
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը գրեթե բաց տեքստով հասկացրել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդառաջել է Անկարայի «հորդորներին»: Միջնորդավորված բանակցություններին գործուն մասնակցություն է ունեցել թուրքական MIT-ի՝ Ազգային հետախուզության, տնօրեն Քալընը, իսկ կուլիսային բոլոր քննարկումներն անցկացվել են Կատարի էմիր ալ-Թանիի աչալուրջ ուղղորդմամբ:
Փորձագետների մի զգալի մասը կարծում է, որ Գազայում հրադադարի հաստատմանն Իսրայելի համաձայնությունը «թանկ գին ունի»: Ենթադրաբար՝ դրան կարող է հաջորդել Իրանի դեմ նոր հարձակումը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test