Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անկախ, ինքնիշխան, միջազգային բարձր իմիջով և կայուն զարգացող Հայաստան. Արման Թաթոյանի քաղաքական հայտը 168.am 168.am

time

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ազդարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Ինձ հարցնում էին` ինչո՞ւ չեմ զբաղվում քաղաքականությամբ, ահա եկավ ժամանակը, ու դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։

«Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,- ասաց Թաթոյանը։

Նա ներկայացրեց ընտրվելու դեպքում իրենց տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության ծրագրերը։

«Անկախ, ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացող Հայաստան. այս հիմնարար գաղափարներն են ընկած լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Ռազմավարական հիմնական սկզբունքներն են, որ ՀՀ-ն պետք է հանդես գա ինքնուրույն միջազգային օրակարգով։ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը պետք է ծառայի որպես ուղեցույց այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ դերը տարածաշրջանում և աշխարհում։

Սեփական ժողովրդի և միջազգային հանրության համար կանխատեսելի և պատասխանատու արտաքին քաղաքականություն՝ շահերի համադրման և ոչ թե հարմարվողականության վրա հիմնված արտաքին քաղաքականություն, հավատարիմ մնալով ազգային շահերին»,- նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ իրենց ուժը կարագացնի կապը քաղաքների և գյուղերի միջև ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով։ Շեշտեց, որ պետք է հրաժարվել մշտական ճգնաժամերի տրամաբանությունից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test