«Ես երբեք կուսակցական դաշտում չեմ եղել եւ ունեմ իմ քաղաքական հայացքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը, որը հավաստիացրեց, թե կիսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները:
Իսկ հակասություն չի՞ տեսնում, որ հայրը ՀՀԿ-ական պատգամավոր էր, իսկ ինքը ՔՊ-ական է: Բացարձակ՝ պատասխանում է նորանշանակ մարզպետը: Նաեւ հավաստիացնում է, որ հայրը նույնպես կիսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները:
Հարցին՝ կարծում է, որ սահմանազատմամբ հնարավոր կլինի՞ Ջերմուկի բռնազավթված տարածքներն ազատագրել ադրբեջանցիներից, Վահագն Արսենյանը դրական պատասխան է տալիս: Նա հույս է հայտնում, որ ադրբեջանցիները խաղաղության պայմանագրի արդյունքում կհեռանան Ջերմուկի բարձունքներից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test