Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրքիան և Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը, և դա 100%-ոց ճշմարտություն է. Աշոտյան tert.am tert.am

time
Թուրքիան և Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը, և դա 100%-ոց ճշմարտություն է. Աշոտյան

Ադրբեջանական Գաբալա քաղաքում օրերս կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հերթական գագաթաժողովին ընդունված բանաձեւում «Զանգեզուրի միջանցք» ալիեւյան խոսույթի եւ ձեւակերպումների մասին արդեն գրվել է։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սակայն ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանք։

14 էջանոց փաստաթղթում թվարկված են անդամ-պետությունների եւ կազմակերպության համար կարեւոր միջազգային հարցերի շուրջ արձանագրումներ՝ Հյուսիսային Կիպրոս, Սիրիա, Աֆղանստան, Կենտրոնական Ասիա եւ այլն։

Սակայն որեւէ անդրադարձ չկա հայ-ադրբեջանական «խաղաղության» համաձայնագրի վաշինգտոնյան նախաստորագրման փաստի առթիվ։

Նշված փաստաթղթի անկարեւորությունը եւ ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի կտոր լինելու մասին դժվար է գտնել ավելի ցինիկ եւ ճչացող ապացույց։

Այս հանգամանքն էլ ավելի ցայտուն է դառնում Սյոպնիքի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների ֆոնին։

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա։ Նրանց պետք է Սյունիքը, եւ դա 100%-ոց ճշմարտություն է։

Որքան էլ Նիկոլը եւ իր խեղկատակները ներքին լսարանի վրա ծախեն «խաղաղություն», դրա հիմքում ընկած թուղթը ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի թափոն է, մակուլատուրա»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test