PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանի «Ռուսական տանը» Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ ՀՀ–ում ռուսաց լեզվի պահպանումը հսկայական նշանակություն ունի։
Միջոցառմանը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցիչներ։
«Լեզուն քաղաքակրթության հիմքն է։ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանումն ու ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին հսկայական նշանակություն ունեն»– ասել է նա, հայտնում է «Ռուսական տունը»։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր ելույթում վստահություն է հայտնել, որ ռուսերենը շարունակելու է հնչել Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցներում:
ՀՀ կրթության նախարարությունից նեսա Սարգսյանն ու Կարինե Սմբատյանը բարեմաղթանքներ են հղել ուսուցիչներին՝ ցանկանալով նրանց համբերություն, իմաստնություն և տոկունություն։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test