Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Այս մարդիկ ատում են բոլոր հեղինակություններին hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Այս մարդիկ ատում են բոլոր հեղինակություններին

«Հրապարակի» զրուցակիցը Վանաձորի ընտրված, սակայն քաղաքական ռեպրեսիաների արդյունքում քաղաքապետ չդարձած Մամիկոն Ասլանյանն է:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` իր առաջնորդի գլխավորությամբ, ազնիվ եւ արդար ընտրություն է համարում միայն այն ընտրությունը, որտեղ հաղթել է ՔՊ-ն: Բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր թեկնածու է հաղթում, ՔՊ-ականներն այդ ընտրությունը որակում են կեղծված, կաշառված, հաղթանակ արձանագրած ուժին մեղադրում տարբեր զանցանքների մեջ, սպառնում, որ նոր ընտրությունների են գնալու: Սկսում են իշխանությունը գողանալու գործընթաց: Վանաձորում՝ Ձեր օրինակը, Գյումրիում` Սամվել Բալասանյանի, հիմա էլ` Վարդան Ղուկասյանի, Ալավերդիում` Արկադի Թամազյանի, եւ այսպես շարունակ: Խոսակցություններ կան, որ մինչեւ համապետական ընտրությունները, իշխանությունը ցանկանում է ազատվել նաեւ Աբովյանի ԲՀԿ-ական համայնքապետից: Ձեր կարծիքով` ի՞նչն է այս ամենի պատճառը:

- Այս մարդիկ ուղղակի իրենց իսկ հռչակած կեղծ թեզերը որոշել են կյանքի կոչել, սակայն լրիվ հակառակ ձեւով: Այն, որ խոսում են ժողովրդավարությունից, թափանցիկ ընտրություններից, դրանք լրիվ դեկլարատիվ բնույթի փաթեթավորված հայտարարություններ են: Իրականում, այս մարդիկ պատրաստ չեն տեսնել այլընտրանք, պատրաստ չեն լսել այլ տեսակետ, նրանք Խորհրդային Միության օրինակով փորձում են Հայաստանը դարձնել միակուսակցական համակարգով, իրենց հարմար պետություն` ցանկացած գնով, նույնիսկ մարդկանց սպանելու, բանտարկելու, սպառնալու գնով: Ցանկացած միջոցով փորձում են իշխանությունն հպատակեցնել: Այս մարդիկ ոչ մի ձեւով կապ չունեն ժողովրդավարության հետ: Նաեւ հոգեբանական խնդիր ունեն, չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կարող են նաեւ պարտվել:

- Խոսեցիք սպանությունից: Ի՞նչ եք կարծում` Փարաքարում տեղի ունեցած սպանության մեջ քաղաքական մոտիվներ կա՞ն:

- Քրեական մանրամաս­նու­թյուն­ների մեջ չեմ կարող եւ չեմ էլ ուզում մտնել, սակայն, ընդհանուր առմամբ, Փարաքարում տեղի ունեցածն այս տարիների հետընտրական պատմությունների հանրագումարն էր…. թե տակը ինչ մանրամասնություններ կան, դրանք պետք է իրավապահները պարզեն, սակայն տեղի ունեցածը ընտրությունների արդյունքում ոչ ժողովրդավար ու սխալ մոտեցման հանգուցալուծումն էր: Անհանդուրժողականություն, խտրականություն ընդդիմադիրների նկատմամբ, հենց այդ դրսեւորումները բերում են նման ողբերգական իրադարձությունների:

- Ինչո՞ւ են հատկապես այս շրջանում որոշել ընդդիմադիր համայնքապետերի դեմ պայքարել:

- Հայաստանում միշտ էլ ինչ-որ մի տեղ ընտրություն է, եթե համապետական ընտրություններն են պատճառը, ապա իմաստ չեմ տեսնում: Մեթոդները նույնն են, մտածելակերպը՝ եւս, նրանց մտածողության մեջ ոչինչ չի փոխվում, բացի դա՝ անպատժելիության էսկալացիայի մեջ են, եւ այդպես շարունակ: Ամեն գնով ուզում են խլել իշխանությունն ընդդիմադիր ուժերից: Նրանք անհաշտ են բոլոր կարգի այլընտրանքի հանդեպ: Հո միայն ընդդիմադիր համայնքապետե՞րը չեն, սրբազանները, բարերար Սամվել Կարապետյանը: Այս մարդկանց համար ցանկացած այլընտրանք խիստ անընդունելի է: Նրանք ատում են բոլոր հեղինակություններին: Ապօրինաբար պատրաստ են պայքարել ցանկացածի դեմ:

- Թեպետ Վարդան Ղուկասյանն այն համայնքապետը եւ անձը չէ, որով կարելի է հիանալ, սակայն, այնուամենայնիվ, ընտրված համայնքապետ է, համակրենք նրան, թե ոչ, նա է Գյումրու ընտրությունը: Իշխանությունները չեն հաշտվում նաեւ այդ ընտրության հետ:

- Քայլերից, դրանց համադրությունից երեւում է, որ Գյումրիում եւս ցանկանում են իրավապահ ահաբեկչության միջոցով իշխանությունը վերցնել` պարտությունը վերածելով կեղծ հաղթանակի: Փորձում են մի այնպիսի սոդոմ-գոմոր ստեղծել, որ շունը տիրոջը չճանաչի:

- Այս ամենից հասարակությունն արդյոք ավելի վճռական չի՞ դառնում: Գուցե մարդիկ, տեսնելով այս ամենը, ավելի կտրուկ լինեն իրենց ընտրության հարցում:

- Ժողովուրդն իր ցասումը հայտնում է ընտրությունների միջոցով: Ոչ մեկն այսօր ժողովրդին չի առաջնորդում: Մարդիկ գնում են ընտրատեղամաս եւ իրենց անհամաձայնությունը հայտնում այնտեղ, սակայն խնդիրն այն է, որ վերջին չորս-հինգ տարիներին ժողովրդի ձայները գողացվում եւ անտեսվում են:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test