Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Խաղաղության ու «միջանցքի» արանքում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Խաղաղության ու «միջանցքի» արանքում

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որն Ալիեւը պարբերաբար կրկնում է իր տարբեր ելույթներում, կարծես Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մեխն է դարձել: Արտաքին քաղաքական օրակարգի հիմնական հարցն է՝ Ալիեւը կասի՞, թե՞ չի ասի «Զանգեզուրի միջանցք»: ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես» գործակալությանը, նախօրեին տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման հարցը:

«Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որեւէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում»,- ասել է խոսնակը։

Հոկտեմբերի 7-ին, սակայն, Ալիեւը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ «Զանգեզուրի միջանցքը կարեւոր նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային ուղի թե՛ Միջին միջանցքի եւ թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կոպենհագենյան հորդորները կրկին մնացին անպատասխան: Փոխարենը, նա այնտեղ մի լավ հեծանիվով զբոսնեց: Առհասարակ, Փաշինյանի անցյալ շաբաթվա այցերն ու ելույթները՝ բոլորն էլ անարդյունավետ էին ու հանրության համար անհասկանալի: Նա Մոսկվա էր մեկնել՝ «ատոմային ֆորումին» մասնակցելու, որտեղ, բացի իրենից, միայն ՌԴ եւ Բելառուսի նախագահներն էին: Այնտեղից «վազել» էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, որտեղ դատարկ դահլիճի առաջ քննադատել էր Ալիեւին, որն իր ելույթում կրկին ասել էր «Զանգեզուրի միջանցք»: Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից վատ ելույթ էր ունեցել, Հայաստանի հասցեին օգտագործելով վերջին բառերը՝ է՛լ ագրեսոր, է՛լ օկուպանտ, բայց Փաշինյանն այդ բոլոր վիրավորական արտահայտություններն աշխատել էր «չլսել» ու խոսել էր միայն «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչո՞ւ:

Փաշինյանը ցանկանում է ապակողմնորոշել մեր հանրությանը, դրա համար նյարդայնանում է «միջանցք» բառից

«Փաշինյանը ցանկանում է ապակողմնորոշել մեր հանրությանը, դրա համար նյարդայնանում է «միջանցք» բառից, սակայն իրականում նա միջանցք է տրամադրել: Միջազգային հարաբերություններում միջանցք է կոչվում այն ճանապարհը, որն ապահովում է «անխոչընդոտ» կապ: Դա է միջանցքի բանաձեւը: «Անխոչընդոտ» կապի ապահովման տակ է Փաշինյանը ստորագրել: Ալիեւն իրերն իրենց անունով է կոչում», - պատասխանեց Ստեփան Դանիելյանը:

Պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է, բայց նվաճված խաղաղությունը

«Իհարկե, Ալիեւը պետք է ասի «միջանցք», դուք հավատում եք, որ պետք է չասի՞: Փաշինյանն ասում է, որ միջանցքի հարցը փակված է, հիմա էլ մոգոնել է, թե դա վերաբերում է Զանգելան, Հորադիզ հատվածին, ու որ երկար չասի, ասում է «Զանգեզուրի միջանցք»: Սա արդեն աբսուրդ է: Էնքան ծիծաղելի է այս ամենն արդեն: Ո՞նց կարող ենք փակել միջանցքի հարցը, եթե առավոտից երեկո բոլորն այդ թեմայով են խոսում: Թրամփը, որ Թրամփ է, երեք անգամ «կորիդոր» բառն է օգտագործել: Հիմա, ներողություն, մենք ի՞նչ ենք անում դրա հետ»,- ասում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Նա առաջարկում է չմեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները, եւ վերջ: Քանի որ նա իմիտացիաներով է զբաղված եւ չի ասում մեզ այն, ինչն ինքը պայմանավորվում է, այն, ինչ խոսել է այլ երկրներում: «Դու դիմացինիդ ասում ես՝ չօգտագործես այդ բառը, որովհետեւ այն կոնկրետ ջղաձգում է առաջացնում իմ երկրում, ու քեզ պատասխանում են. լավ է` ինչքան առաջանա, այնքան ավելի լավ»:

- Ու ես գալիս եմ, ասում՝ փակենք թեման:

- Մաուգլիի մուլտի մեջ հիշո՞ւմ ես, որ Շերխանին Մաուգլին ասում է՝ այնքան ես ասել, որ ես մարդ եմ, որ ես էլ հավատացի, որ մարդ եմ: Հիմա նույն բանն է: Այնքան պետք է ասի, որ մարդիկ մտածեն, թե չկա նման բան: Համոզե՞ց ձեզ, որ չկա: Կամ՝ ասեք ինձ գոնե մեկ պահանջ, չասեմ պահանջ՝ խնդրանք, հարց հայկական կողմից, որ նա ասի՝ ես հասել եմ դրան:

- Խաղաղությունը, որ մեզ վրա չեն կրակում:

- Ի՞նչ: Բայց այդ բառն էլ է սկսել ապականվել: Աշխարհում չկա որեւիցե մի երկիր, որ խաղաղության մասին է մտածում ու չի պատրաստվում պատերազմի:

- Օրերս Փաշինյանը բազմաթիվ երկրներ այցելեց՝ Մոսկվա, Ստրասբուրգ, Կոպենհագեն, շատ հանդիպումներ ունեցավ, ինչ-որ արդյունք տեսա՞ք այս շրջագայություններից:

- Ոչ, այս հարցազրույցի վերնագիրը պետք է լինի՝ ոչ: Մի սպասեք ոչ մի լավ բան: Պատերազմի այլընտրանքը խաղաղությունն է, բայց՝ նվաճված խաղաղությունը, ոչ թե հանձնվածը: Ու այդ նվաճված խաղաղությունը պետք է կարողանաս բետոնապատել, սրբագրել, ուժեղացնել: Օդի մեջ խաղաղություն ասելով չէ: Վաշինգտոնից եկավ, ասեց՝ այլեւս մենք խաղաղ ենք ապրում:

- Իսկ Թրամփն իր երկրի անունն անգամ չի հիշում, Ալբանիա է ասում:

- Ծիծաղում են արդեն: Ալբանիայի նախագահը Ֆրանսիայի նախագահին ասում է՝ չեք էլ շնորհավորում, Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test