Որպեսզի մեր օրերում կարողանաս իրականությունը ճիշտ ընկալել եւ ըստ այդմ` քո քայլերն ու գործողությունները ճիշտ պլանավորել, պետք է չափազանց մեդիագրագետ լինես, փաստերն ու իրավիճակը սթափ վերլուծելու ունակություն ունենաս, որ իշխանությունների ձեւավորած ֆեյքաՀայաստանը կարողանաս տարբերել իսկական Հայաստանից, իրական պրոցեսները` կեղծ, ուղղորդված, իմիտացիոնից: Պարզ ասած` ո՛չ աշխարհին նայես ֆեյսբուքյան ընկերներիդ պրիզմայով, ո՛չ էլ իշխանական քարոզչության զոհը դառնաս: Իհարկե, շատ դժվար խնդիր է դա: Մարդն առավոտյան աչքը բացում է, կարդում է սոցցանցերում ապրող, թիվ 1 կաբինետից հրահանգավորվող ՔՊ-ական ստատուսչիների գրառումները, ուզի-չուզի` նայում է Նիկոլ Փաշինյանի լայվերի հեղեղը, կարդում է ֆեյքերի ՊՈԱԿ-ի քարոզիչների հայհոյախառն պասկվիլները, մի քիչ էլ՝ նվնվացող ընդդիմադիրների հուսահատ ու լալահառաչ տեքստերը, եւ աշխարհն աչքին, ինչպես ասում են, մթնում է:
Թվում է` ոչ մի լույսի շող, իրավիճակի փոփոխության ոչ մի հույս․ այս վայրագների իշխանությունը` իրենց ագրեսիվ ու ոչ ադեկվատ առաջնորդով, անպարտելի են ու հավերժ:
Ու մարդը սկսում է իր հուսահատությունն ու մռայլ մտքերը տիրաժավորել, փոխանցել հարեւան-բարեկամին: Եվ մենք՝ բոլորով, սկսում ենք ապրել Նիկոլ Փաշինյանի ու նրա մի բուռ թիմակիցների հորինած Հայաստանում, որը գոյության ոչ մի շանս չունի, բացի թշնամուն հպատակվելն ու խոնարհաբար ստրուկի կարգավիճակն ընդունելը: Որն իրավունք չունի երազանքներ ունենալ, իր ուզած սիմվոլներն ու կրոնը պաշտել, իր եկեղեցին հաճախել, իր սիրած նկարները պատին փակցնել, իր նախնիների պատմությունն ուսումնասիրել, իր գրականությունն ու պոեզիան ստեղծել, որովհետեւ դրանց մեջ կարող են Փաշինյանին դուր չեկած պատկերներ ու մտքեր լինել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test