Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Այն ժամանակ քաղաքական գործիչ էին դառնում, որ օգտվեն լափամանից. երկիրը ղեկավարել են կիսատ-պռատ մարդիկ armtimes.com armtimes.com

time
Այն ժամանակ քաղաքական գործիչ էին դառնում, որ օգտվեն լափամանից. երկիրը ղեկավարել են կիսատ-պռատ մարդիկ

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով՝ այն համակարգը, որ ստեղծել էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ժողովրդին հոգնեցրեց, մարդիկ ասացին՝ հերիք եղավ, բոլ եղավ, էլ չենք ուզում ապրել այս իրավիճակում, և արեցին Թավշյա հեղափոխությունը՝ մերժելով Սերժին:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը հասավ իր խոստումին՝ խաղաղությանը, և հիմա եկել է փոփոխությունների ժամանակը՝ 4-րդ հանրապետությունը:

Ավետիսը կարծում է, որ պետք է ստեղծվի առանձին մշակույթի նախարարություն, և տեղի ունենա մշակութային հեղափոխություն. «Աննա Հակոբյանը փորձում է «Կրթվելը նորաձև»-ով անել դա, բայց քիչ է: Եկել է մշակութային հեղափոխության ժամանակը»:

Ըստ նրա՝ ընտրություններին թաղային հեղինակություններին պետք է հեռու պահել քաղաքական դաշտից. նրանք օգտագործում են ձայն բերելու վատ ավանդույթը:

«Թաղային կամ քրեական հեղինակությանն ինչպե՞ս կարող ես տալ իշխանություն: Գյումրու քաղաքապետը էդ մշակույթ կրողներից է, որից 4-րդ հանրապետությունը պետք է ազատվի: Ո՞նց կարող է քաղաքապետը Վարդան Ղուկասյանը դառնա»,- ասում է Ավետիսը:

Նա այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանը գործակալ է, որը ենթարկվում է Ռուսաստանի գաղտնի ծառայություններին և Հայաստանում ներկայացնում նրանց ծրագրերը. «Օգոստոսի 8-ի թուղթը մեր փրկությունն է, ես եմ առաջինը դրա մասին ասելու հարվածը վերցրել ինձ վրա: Հայաստանը ունի երկու ուղղություն՝ կա՛մ կզարգանա, կա՛մ կոչնչանա»:

Անդրադառնալով նրան, որ Սամվել Բաբայանն ուզում է միավորվել Արթուր Վանեցյանի հետ, զրուցակիցն ասում է. «Ծաղրածուներ են, չեկիստի հետ է միանում, բայց արժեքներից են խոսում»:

Վիգեն Ավետիսը այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանն իր վրա աշխատեց և դարձավ լավ առաջնորդ, իսկ մինչ այս երկիրը միշտ ղեկավարել են կիսատ-պռատ մարդիկ. «Այն ժամանակ քաղաքական գործիչ էին դառնում, որ օգտվեն լափամանից, հիմա պիտի դառնան նրանք, ովքեր կկառուցեն երկիրը»:

Նա նաև կարծիք է հայտնում, որ մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն բաց սահմանների:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test