Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Առաջնայինն անվտանգությունն է, բայց հոգսերը շատ են․ աշխատավարձը ցածր է, կոմունալները՝ բարձր, կրթությունը՝ բարձիթողի․ ՀԱՐՑՈՒՄ 168.am 168.am

time

168am-ն այսօր փոքրիկ հարցախույզով քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ո՞ր խնդիրներն են առաջնային համարում այսօր։

Թե՛ տեսախցիկների առաջ խոսել համաձայնած, թե՛ առանց դրա մեզ հետ մտահոգություններ կիսած քաղաքացիները նախ նշում էին անվտանգային խնդիրների մասին, ապա նաև՝ կրթության որակի և աշխատատեղերի անհրաժեշտության։

«Ամենաառաջնայինը խաղաղության հարցն է, ապա նաև՝ տնտեսական վիճակը, որ ժողովրդի վիճակը մի փոքր բարելավվի․ չլինեն ծայրահեղ հարուստներ, ծայրահեղ աղքատներ»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշը, անվտանգային հարցերից զատ, առաջնային համարեց կրթության հարցը։

«Կրթությունը բարձիթողի վիճակում է, ինձ դուր չի գալիս մեր կրթական համակարգը, վերազինել դպրոցները։ Հետո՝ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը մեկ նախարարությամբ չպետք է լինեն․ պետք է առանձին լինեն։ Երրորդը՝ պետք է մեծ քարոզ լինի՝ դեպի բարոյական արժեքներ, կարևոր է ազգի բարոյական արժեքների պահպանումը։ Եվ վերջում՝ մեր ազգում պետք է սիրեն իրար, հարգեն ու աջակցեն իրար»,- մանրամասնեց նա։

Առաջնայինն անվտանգությունն է, բայց հոգսերը շատ են․ աշխատավարձը ցածր է, կոմունալները՝ բարձր, կրթությունը՝ բարձիթողի․ ՀԱՐՑՈՒՄ

«Երկրում հիմնականում խաղաղությունն է կարևոր»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց մի թոշակառու՝ չմոռանալով ի թիվս այլնի՝ նշել նաև թոշակի բարձրացման անհրաժեշտության մասին։

Աշխատատեղերի խնդրի մասին նշեցին մի քանի քաղաքացի, սակայն նրանցից մեկը միայն համաձայնեց խոսել տեսախցիկի առաջ՝ նկատառմամբ, որ աշխատատեղերը քիչ են, աշխատողների աշխատավարձն էլ՝ ցածր։

«Աշխատավարձերը ցածր են, կոմունալները՝ բարձր․ նեղության մեջ են ապրում շատերը»,- հավելեց մեր զրուցակիցը։

«Արի չխոսեմ էլի՝ ոտքից գլուխ․․․ իշխանափոխություն», «Արևդ ապրի, էստեղ հարց լուծվող չի»,- հակիրճ արձագանքեցին 2 կանայք։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test