Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ոստիկանության կենտրոնական բաժնում մատների արանքով են նայում հանցագործությունների բացահայտմանը․ քաղաքում ամենաշատ ավտոմեքենաներ թալանվում են կենտրոնում shamshyan.com shamshyan.com

time
Այն, որ Երևանում նվազման միտում չկա ավտոմեքենաների թալանման բացահայտման գործում՝ ակնհայտ է։Գրեթե ամեն օր տարբեր վարչական շրջաններում անհայտ անձանց կողմից ավտոմեքենաներ են թալանվում։ Շատ դեպքերում տուժող քաղաքացիները հրաժարվում են դիմել իրավապահներին, քանի որ վստահ են, որ օրերով «անկապ տանելու բերելու են», և վերջում էլ ասեն՝ «գործը փակվում է, եթե բան լինի՝ խաբար կանենք»։Եթե սոցիոլոգիական հարցում իրականացվի, ապա նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի դափնիները կտրվեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնին, իսկ բաժնի պետ Երվանդ Նիկոյանը լավ կլինի, որ լուրջ հետևություններ անի և զբաղվի իրական հանցագործությունների բացահայտմամբ, այլ ոչ թե տուժողներին լսելուց հետո դեռ մի բան էլ արհամարհական վերաբերմունք ցուցաբերի։ Նման փնթի աշխատանքի արդյունքում է, որ համայնքային ոստիկանների հեղինակությունը օր օրի իջնում է։Առաջիկայում SHAMSHYAN.com-ը մի քանի քաղաքացիներից ստացված ահազանգերի մասին հրապարակումներով հանդես կգա, որոնցում քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում որոշ համայնքային ոստիկանության բաժինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վերաբերյալ։SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը՝ թե ինչպես է հոկտեմբերի 6-ի գիշերը անհայտ անձը թալանում Սախարովի հրապարակում կայանված քաղաքացու սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան։Ի դեպ, քաղաքացին հույս էլ չունի, թե ոստիկանության կենտրոնական բաժնում կհայտնաբերեն ստահակին և գողոնը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test