Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հատուկ մրցանակ՝ Ղազախստանում միջազգային փառատոնի մասնակցած Գյումրու թատրոնին aravot.am aravot.am

time
Հատուկ մրցանակ՝ Ղազախստանում միջազգային փառատոնի մասնակցած Գյումրու թատրոնին

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-5-ը Ղազախստանի Կոստանայ քաղաքում մասնակցում էր «QITFest» միջազգային թատերական փառատոնին։

Այն մրցութային էր․ անցկացվում էր առաջին անգամ, մյուս փառատոներից տարբերվում էր նրանով, որ թատրոնները չեն կարող հայտ ներկայացնել մասնակցության․ մասնագիտական հանձնախումբն է ընտրություն կատարում՝ դիտելով տարբեր ներկայացումներ։ Ընդհանուր առմամբ 15 երկրներ էին մասնակցում։

Հայաստանի Հանրապետությունից ընտրվել էր Գյումրու դրամատիկական թատրոնը՝ ազգությամբ լեհ, աշխարհահռչակ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» պիեսի բեմադրությամբ, որի ռեժիսորը Արտուշ Միքայելյանն է։

Աճեմյանցիները 15 հոգով մեկնել էին Ղազախստան։

Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թատրոնն արժանացել է ժյուրիի՝ «Իլյաս Օմարով» հատուկ մրցանակին, ստացել նաև դրամական պարգև։

Հատուկ մրցանակ՝ Ղազախստանում միջազգային փառատոնի մասնակցած Գյումրու թատրոնին
Հատուկ մրցանակ՝ Ղազախստանում միջազգային փառատոնի մասնակցած Գյումրու թատրոնին

Կոստանայի թատրոնը կրում է Իլյաս Օմարովի անունը։ Մրցանակը շուտով կհասնի Հայաստան․ թատրոնի անձնակազմը փառատոնի փակմանը ներկա չի գտնվել, վերադարձել է Հայաստան։

Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Ղազախստանում ջերմ ընդունելության են արժանացել, հինգօրյա փառատոնին ներկայացվել են 14 ներկայացումներ։

Գյումրու թատրոնի անձնակազմը հանդիպումներ է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք, կարևորելով հայ մշակույթի տարածումը օտար երկրներում, հրավերք են արել իրենց։

«Վստահ ենք, որ համագործակցությունը հետագայում շարունակություն կունենա, շատ ուրախ ենք, որ տարածաշրջանից միայն մենք ենք արժանացել մրցանակի»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնը կշարունակի 160-ամյակի հանդիսավոր տոնակատարությունները․ ամսի 18-ին Նիկոլայ Ծատուրյանի կողմից կբեմադրվի Անահիտ Աղասարյանի՝ «Երեք անունով մի աղջիկ» ներկայացումը, իսկ հոկտեմբերի 25-ին տեղի կունենա թատրոնի հիմնադրման 160-ամյակին նվիրված թատերականացված համերգ-ներկայացումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test