Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը հայտարարեց Թրամփի հետ «ապահարզանի մասին» 1in.am 1in.am

time
Պուտինը հայտարարեց Թրամփի հետ «ապահարզանի մասին»

Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը կհանգեցնի (ռուս-ուկրաինական ռազմաճակատում ) իրավիճակի որակական փոփոխության, բայց չի ազդի հատուկ ռազմական գործողության նպատակների վրա: Այդ մասին հոկտեմբերի 8-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյակբովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա ներկայացմամբ, Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում սթափ մոտենել Կիևին համապատասխան մատակարարումների հարցին: «Նման համակարգի հիպոթետիկ կիրառումը հնարավորում է միայն ամերիկյան անձնակազմի ուղղակի ներգրավմամբ»,- պարզաբանել է ռուսաստանցի դիվանագետը և հավելել, թե հույս ունի, որ նրանք, ովքեր Վաշինգտոնին մղում են նման քայլի, «խորությամբ գիտակցում են այս կամ այն որոշման պատասխանատվությունը»:

Ռյաբկովն ավելացրել է, որ Մոսկվան ամերիկյան ղեկավարությանը և զինվորականներին հորդորում է «սթափ և պատասխանատվությամբ մոտենալ այդ ամբողջ իրավիճակին»՝ ակնհայտորեն հասկացնելով, որ եթե Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի դեմ նման հրթիռներ արձակվեն, ապա դա կնշանակի ռուս-ամերիկյան ռազմական ուղղակի բախում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Վաշինգտոնում Ուկրաինային Tomahawk մատակարարելու որոշում դեռևս չի ընդունվել և հազիվ թե ընդունվի: Խնդիրն, ամենայն հավանականությամբ, ռուս-ամերիկյան դիվանագիտական ուղղակի առճակատման մեջ է: Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոստովանել է, որ Ալյասկի գագաթնաժողովի ազդակն «սպառված է»:

Դա, ինչ խոսք, փորձագիտական և վերլուծաբանական հանրության համար ամենևին էլ նորություն չէ: Նորությունը ՌԴ փոխարատգործնախարարի կողմից փաստի արձանագրումը և հրապարակայնացումն է, ինչից հետևում է, որ ուկրաինական կարգավորումը ոչ միայն չի կայանում, այլև նման որևէ հեռանկար չունի:

Իսկ դրանից ուղղակիորեն հետևում է, որ «նոր աշխարհակարգի» ինստիտուցիոնալացումը նույնպես հետաձգվում է, ինչն էլ ենթադրում է հակաամրտությունների ձգձգում, նոր թեժ կետերի գեներացում և գլոբալ անկայունության խորացում:

Վալդայի խորհրդաժողովում Վլադիմիր Պուտինի ելույթից հետո Դոնալդ Թրամփի հետ նրա «խզումն» սպասված էր: Խնդիր է, թե ի՞նչ է հետևելու դրան: Հայաստանում վերջին օրերին «Թրամփի ուղու» աշխարհաքաղաքական «վտանգավորության» մասին արդեն խոսում են նաև նրանք, որ «չեն ծուլանում»: Պատահակա՞ն զուգադիպությամբ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս անցկացրել Վլադիմիր Պուտինի ծննդյան և Ադրբեջանում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի օրը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test