Նոյեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիները` բացառությամբ թոշակառուների, պետք է լրացնեին հայտարարագիր, որի ժամկետը երկարաձգվել էր մեկ անգամ՝ մայիսից մինչև նոյեմբեր: Սակայն օրեր առաջ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդես եկավ նոր օրենսդրական նախագծով, և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը նահանջել է և այլևս չի պահանջում մարդկանցից հայտարարագիր լրացնել:
Պատգամավորի խոսքով՝ եթե գործող կարգով քաղաքացիները պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը մուտք գործել համապատասխան հարթակ և հաստատել իրենց եկամուտների մասին նախապես լրացված տվյալները, ապա նոր կարգավորմամբ այս պահանջը փոխվում է։
Եթե քաղաքացին Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հայտնի եկամուտներից բացի այլ եկամուտ չունի և լրացնելու կամ ճշտելու տվյալներ չունի, նա կարող է պարզապես չմտնել հայտարարագրման համակարգ։
Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, նման դեպքերում հայտարարագիրը կհամարվի ավտոմատ կերպով ներկայացված՝ ՊԵԿ-ի տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա։
Այսպիսով, համակարգ մուտք չգործելը կդիտարկվի որպես համաձայնություն։
Այս գործընթացը չիրականացնելու դեպքում տուգանք չի սահմանվում, սակայն տուգանք կա մեկ այլ դրվագում։
Այս պարզեցումը չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք ունեն ՊԵԿ-ին ոչ հասանելի եկամուտներ,օրինակ՝ վարձակալությունից ստացված եկամուտ։ Եթե հետագայում պարզվի, որ քաղաքացին ունեցել է չհայտարարագրված եկամուտ, նա կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2024 թվականի համար հայտարարվել էր, որ ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երկարաձգում են եկամտահարկի հայտարարագրի ներկայացման ժամկետը մայիսից մինչև նոյեմբերի 1-ը հանրային ճնշման արդյունքում։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test