Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քրտինքը տվել էր Նախարարի խորհրդականի վրան` քիչ էր մնում ուշաթափվի hraparak.am hraparak.am

time
Քրտինքը տվել էր Նախարարի խորհրդականի վրան` քիչ էր մնում ուշաթափվի

Գորիսի պետական քոլեջում և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում արդեն երկրորդ օրն է դասադուլ և գործադուլ է։ Քոլեջի դասախոսները և ուսանողները պայքարում են երկու քոլեջների միավորման եւ ԿԳՄՍՆ-ի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ:

Նրանց պահանջն է՝ չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին, տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժի մեջ մտնելը: Իսկ եթե հնարավոր չէ տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելը, ապա տնօրենի ԺՊ նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանին: Քոլեջը նաեւ պահանջել է հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու համար ստեղծված վիճակը։

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Գորիսի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանի հետ:

- Պարոն Լազարյան, ԿԳՄՍ նախարարությունը որոշել է միավորել երկու քոլեջները, ինչի արդյունքում նոր ղեկավար է նշանակել` առանց կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, արդյունքում արդեն երկրորդ օրն է դասադուլ և գործադուլ է հայտարարվել: Ի՞նչ իրավիճակ է այժմ:

- Եղել է գործադուլ և դասադուլ, սակայն այսօր օրվա կեսից հետո ուսանողներին խնդրել ենք վերադառնալ դասապրոցեսին: Մեզ մոտ են եկել ԿԳՄՍ նախարարի խորհրդականը` Արտաշես Թորոսյանը և այլ աշխատակիցներ: Քոլեջի կոլեկտիվը ի սկզբանե հայտարարել է, որ թույլ չեն տալու քոլեջները միավորել: Կոլեկտիվը և ուսանողները պնդում են, որ նախարարության որոշումն անարդար է: Այստեղ անձերի հարց չկա, պարզապես գտնում ենք, որ կայացված որոշումն արդար չէ: Նրանք չեն ասում, որ տնօրենը, այսինքն` ես, պետք է հավերժ աշխատեմ, ոչ, պարզապես մենք ակնկալում ենք ազնվություն, արդարություն: Գտնում ենք, որ նախարարի որոշումն անարդար է: Որոշել են երկու քոլեջները միավորել, այն դեպքում երբ ուսանողի պակաս չունենք: Գարնանը նույնպես եղել է նման խոսակցություն, սակայն տեսնելով, որ կա խոր անհամաձայնություն, կանգ են առել: 57 դասախոս նշել է, որ եթե նախարարությունը մի օր փոփոխություն կատարելու որոշում ունենա` պարտադիր լսի իրենց կարծիքը, հաշվի առնի: Ի վերջո բոլորն էլ երկարամյա աշխատակիցներ են, բոլորին էլ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում: Մենք ենք տերը մեր քոլեջի, իրենք լիազոր մարմին են, սակայն տերը մենք ենք և պարտավոր են լսել մեր կարծիքը և հաշվի առնել այն: Ինչպես տեսնում ենք` ԿԳՄՍ նախարարությունը որոշել է անտեսել մեր բոլորի կարծիքը և նշանակել է քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես նաև միավորել է երկու քոլեջները: Մեզ նամակ են ուղարկել և տեղեկացրել այդ մասին: Կոլեկտիվը նախապես տեղեկացրել էր, որ եթե նման բան տեղի ունենա, դրան հաջորդելու են որոշակի պրոցեսներ:

- Ո՞վ է ԿԳՄՍՆ-ի նշանակած տնօրենի ԺՊ-ն: Ի՞նչ կապ ունի քոլեջի հետ:

- Երկու քոլեջների հետ էլ որևէ առնչություն չունեցող մեկն է: Ի դեպ` երկու քոլեջները տարածքով էլ իրարից մոտ չեն:

- Իսկ չե՞ք զրուցել ԿԳՄՍ նախարարի խորհրդականի հետ: Ասացիք, որ նա եկել է Գորիս:

- Նախարարի խորհրդականը շփոթված է և նա չի կարող մեզ ընդառաջել, ինքը դրա կարիքն ավելի շատ ունի: Նա եկել էր կոլեկտիվի հետ խոսելու, սակայն կոլեկտիվը մերժել է զրուցել նրա հետ, ավելին` անգամ թույլ չեն տվել շենք մտնի, բակում մեկ-երկու բան է խոսել, սակայն նրան չեն լսել: Քրտինքը տված վրան, քիչ էր մնում ուշաթափվի:

- Այսինքն` հարցը չի ստացել լուծում:

- Այո, ինչից հետո նրանք գնացել են մյուս քոլեջ, որի դռները ևս փակվել է այդ մարդկանց առջև:

- Ի՞նչն է պատճառը, որ ուզում են քոլեջները միավորել: Չունե՞ք բավարար քանակով դիմորդ:

- Ունենք ավելի քան 344 ուսանող: Ամենամեծ քոլեջը մեր քոլեջն է: Դասադուլը այժմ դադարեցրել ենք հանուն ուսանողների, այնուամենայնիվ կոլեկտիվը վաղը ևս գործադուլ է անելու, քանի որ ոչ մի կերպ չի պատրաստվում հանդուրժել այս ամենը: Մինչև վերջ պայքարելու ենք, մինչև արդյունքի հասնենք, անօրինականության դեմ պետք է պայքարել, չի կարող որևէ խորհրդական մեր փոխարեն որոշումներ կայացնել: Կոլեկտիվը նախարարին է պահանջում, նրա խորհրդականին հարցեր են ուղղում մարդիկ, ասում է` չգիտեմ, պիտի նախարարին հարցնեք, մարդիկ էլ պահանջում են նախարարին: Մենք պահանջում ենք, որ տիկին նախարարը գա, արդեն քանի ամիս է, այս վիճակն է, թող գա, հարցին լուծում տանք, խոսենք, քննարկենք, մենք մերն ասենք, իրենք` իրենցը: Մեր քոլեջում կան դասախոսներ, ովքեր պատրաստ են անգամ դիմումներ գրել և հեռանալ, սակայն չեն ընդունելու այս իրավիճակը: 20 դասախոս պատրաստվում է դիմում գրել և հեռանալ:

Ասում են` սոված կմնանք, սակայն չենք աշխատի ոչ նոր տնօրենի հետ, ոչ էլ նման որոշումներ կայացնողների:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test