Նախարարությունը հիշեցնում է, որ առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում հավաստագիրը տրամադրվում է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու, առանձնատուն կառուցելու, ինչպես նաև գործող հիփոթեքային վարկը մարելու համար։
Աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ երեխաների համար՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Գումարը կախված է տարածաշրջանից. հեռավոր քաղաքներում և գյուղերում աջակցությունն ավելի մեծ է։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից։ Հավաստագրերի վավերականության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը: