Ճարտարապետների միջև համաշխարհային երկխոսություն ապահովող ֆորումը՝ Share Archutects-ը (Շեյր Արքիթեքթս) Հայաստանում է։ Ռենշինն, իր գործունեությամբ կարևորելով գիտելիքիը, միջազգային փորձը, մասնագիտական շփումները, ստանձնել է միջոցառման պաշտոնական գործընկերոջ դերը:
Ճարտարապետական համայնքից բացի՝ նման ֆորումին մասնակցությունը մեծապես օգնելու է կառուցապատման ոլորտին։ Համոզված է Կառուցապատողների հայակական ասոցիացիա ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Քաղաքային իշխանություններն էլ նման նախաձեռնությունը բարձր են գնահատում, քանի որ տեղում, պրակտիկ միջավայրում կարող են միջազգային լավագույն փորձին ծանոթանալ։
Ճարտարապետական համաշխարհային երկխոսության հայաստանյան ֆորումը, որը անվանի ճարտարապետների է բերել մեր երկիր, հնարավոր է դարձել «Ռենշին» ներդրումային քաղաքաշինական ընկերության շնորհիվ։
«Նախ շնորհակալություն եմ հայտնում՝ մեզ հյուրընկալելու համար, և շնորհակալություն «Ռենշին» ընկերությանը՝ այս միջոցառումն իրականություն դարձնելու համար։ Երբ ոլորտի նման ընկերությունները մասնակցում են մասնագիտական միջոցառումներին, դա խոսում է այն մասին, որ նրանք որակյալ ճարտարապետության մասին մտահոգ են։ Կառուցապատողի պարագայում դա նշանակում է այն, որ նրանք մտահոգվում են ապագա սերունդների՝ մեր երեխաների մասին։ Չէ՞որ մենք ապրում ենք այն միջավայրում, որը ստեղծում են կառուցապատողները»։
Հենց «Ռենշինի» համար այս միջոցառումը հնարավորություն է համաշխարհային լավագույն փորձը Հայաստան բերելու։
Ճարտարապետական համայնքն էլ մեծ ոգևորությամբ է մասնակցում Շեյր Արքիթեքթսին։ Հայաստանը առաջին անգամ Կիպրոսում ֆորումին ներկայացրած Արտակ Կնյազյանը շատ լավ գիտի, թե ինչ հնարավորություններ են բացվում մասնակիցների համար։
Դասախոսություններն ու պանելային քննարկումները տպավորել են նաև ուսանողներին։
Այս իսկապես կարևոր միջոցառումը էական նշանակություն ունի թե՛ ճարտարապետական համայնքի, կառուցապատման նորագույն մոտեցումների ներդրման համար։ Ու այն իրականություն դարձավ «Ռենշին» ընկերության շնորհիվ։
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test