ArmLur.am-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ հոկտեմբերի 6-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հերթական ծեծկռտուքն էր եղել։ Ըստ նույն աղբյուրների՝ միջադեպին ներգրավված կողմերը գյուղում գործող երկու հակամարտող թիմերի ներկայացուցիչներն են եղել։
Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Փարաքարում շարունակվում է լարվածությունը՝ ձևավորված երկու ազդեցիկ խմբերի՝ Գրիգորյանների և Ախտոյանների միջև։ Այս հակասությունները հատկապես սրվում են համայնքային ընտրությունների ժամանակ և դրանցից հետո, երբ Գրիգորյանները հաղթում են Ախտոյաններին:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը կայացած ընտրություններում Վալոդյա Գրիգորյանը գրանցեց ջախջախիչ հաղթանակ Քաղաքացիական պայմանագրի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի նկատմամբ, ինչից հետո պարտվող կողմը, ըստ տեղացիների, երկար ժամանակ չէր համակերպվում արդյունքների հետ։ Դրա արդյունքում իրավիճակը շարունակաբար լարված էր, և ողբերգական ավարտը եղավ, երբ սեպտեմբերի 23-ի գիշերը սպանվեց համայնքի սիրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ի ծեծկռտուքի գործով ձերբակալվել են Վաղինակ Զաքարյանը, Արամ Զաքարյանը և Նարեկ Զաքարյանը։ Բացի նրանցից՝ իրավապահները ձերբակալել են նաև Գառնիկ Մաթևոսյանին և Համլետ Մինասյանին, որոնք նախկինում՝ 2025 թվականի փետրվարի 5-ին արձանագրված հայտնի կրակոցների գործով, մեղադրյալ էին խուլիգանության հոդվածով, սակայն այժմ գտնվում են վարչական վերահսկողության տակ։
ArmLur.am-ի իրավապահ համարակարգին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ Գառնիկ Մաթևոսյանը և Համլետ Մինասյանը համարվում են Ախտոյանների կողմնակիցները, որոնք նաև հարցաքննվել են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով, քանի որ քննչական մարմինը փորձել է պարզել նրանց հնարավոր կապը կամ մասնակցությունը սպանության հետ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test