Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պարկեշտ մարդիկ Լևոն Զուրաբյանի «ասպետականությանը» հասնել չեն կարող 1in.am 1in.am

time
Պարկեշտ մարդիկ Լևոն Զուրաբյանի «ասպետականությանը» հասնել չեն կարող

Լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում ասել եմ, որ «Արցախը Հայաստան է և վերջ» սահմանումը ձևակերպված է 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ, որի հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Այս անհերքելի փաստի հանրայնացման համար ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ինձ անվանել է «ստորության ասպետ», իսկ Կարպիս Փաշոյանը՝ «մանիպուլյատոր»:

Փաշոյանին չեմ լսել, Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը կարդացել եմ: Նա բերում է երեք «հակափաստարկ»: Առաջին. ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշման հեղինակը «Ղարաբաղ» կոմիտեն է: Չգիտեմ, թե «խոհանոցում» ինչ է կատարվել, փաստ է, որ նախագիծը ԳԽ նախագահության սեղանին է դրել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Զուրաբյանի երկրորդ փաստարկն այն է, որ ԽՍՀՄ ԳԽ-ն լուծարել է ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն, Արցախը վերաենթարկեցրել Ադրբեջանին, ուստի և ընդունվել է ՀԽՍՀ և ԼՂ միավորման որոշումը: Սա պատմա-քաղաքական իրողության կոպիտ նենգափոխում է:

Նույն տարվա օգոստոսի 16-ին հրավիրվել է ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար, որի ընդունած որոշման կետերից մեկով պահանջվել է… լուծարել Հատուկ կառավարման կոմիտեն՝ որպես իշխանության համասահմանադրական մարմին:

Թե՝ ինչո՞ւ,- հարցի հասցեատերն, իհարկե, Լևոն Զուրաբյանը չէ: Այդ ժամանակ նա ոչ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, ոչ էլ անգամ՝ նրա մամուլի խոսնակը: Միայն արձանագրենք, որ համագումարը հրավիրվել է «Միացում» շարժման նախաձեռնությամբ, իսկ վերջինս ՀՀՇ-ի ստեփանակերտյան պարտնյորն էր:

Լևոն Զուրաբյանը երրորդ հակափաստարկով ասում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» որոշման պատասխանատուն խորհրդային Հայաստանի իշխանություններն են: Որովհետև քաջ գիտի, որ Սուրեն Հարությանը և Հրանտ Ոսկանյանը գերեզմանից հակադարձել չեն կարող: Սա, երևի, «ասպետականության» այն «որակն» է, որին պարկեշտ մարդիկ հասնել չեն կարող:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test