Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեխակյանի միջոցով Նիկոլն ու նիկոլիստները փորձում են իրենց արյունոտ ձեռքերը լվանալ. Վաղարշապատի համայնքապետի թեկնածու aravot.am aravot.am

time
Մեխակյանի միջոցով Նիկոլն ու նիկոլիստները փորձում են իրենց արյունոտ ձեռքերը լվանալ. Վաղարշապատի համայնքապետի թեկնածու

-Իմ փոխարեն իմ ընկերներն արդեն որոշել էին: Այնքան էին արդեն անհանգստացնում, որ մտածեցի՝ միակ հանգիստ ձեւն այն է, որ համաձայնեմ: Ինձ համար առաջին խնդիրը հողատու, հայրենավաճառներից ազատվելն է , որոնք ոչ թե եկել են իմ հայրենիքը հզորացնելու, իմ ազգը հզորացնելու, այլ ակնհայտորեն եկել են խեղճացնելու, վերացնելու ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը՝ «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Վաղարշապատի համայնքապետի թեկնածուն՝ անդրադառնալով, թե ինչպես որոշեց մասնակցել առաջիկա ընտրություններին:

Խաչիկ Մանուկյանը չի շտապում խոսել նախընտրական կարգախոսից, հաղթելու իր շանսերից. «Ինձ, որ դա հարցնում են, նեղվում եմ: Սա իմ փորձությունը չէ, սա իմ համաքաղաքացիների փորձությունն է: Եվ երբ ես գնում եմ քաղաքացիների հետ հանդիպման ու լսում եմ՝ հեսա ընտրությունները սկսվեն, ստախոսները կգան, ասում եմ՝ այդ մարդկանցից չեմ, իմ ամբողջ կյանքը կա եւ ես չեմ եկել բառերով ինչ-որ բան խոստանալ: Իմ կյանքն է դրա ապացույցը, դրա ապացույցն իմ հերոս տղաներն են»:

Անդրադառնալով ՔՊ-ի թեկնածուին՝ Էջմիածնի ներկայիս համայնքապետի Ժ/Պ Արգիշտի Մեխակյանին, մեր զրուցակիցը նկատեց. «ՔՊ-ում եղած լավագույնին են ընտրել: Զարմանում եմ, որ պատերազմից հետո Արգիշտի Մեխակյանը շարունակեց իրենց հետ համագործակցել: Հիշում եմ՝ երբ իր հոր անունով կոչված Մեխակավանն էին հանձնում, ասում էր՝ ես հորս երկրորդ անգամ կորցրեցի: Ես կարծում եմ՝ Արգիշտիի միջոցով Նիկոլն ու նիկոլիստները փորձում են իրենց արյունոտ ձեռքերը լվանալ: Կգա ժամանակը, որ ինքը կհասկանա, որ Նիկոլի հետ համագործակցելը ճիշտ չէր: Ես կուզեի՝ օր առաջ հեռանա ՔՊ-ից»:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաեւ Էջմիածնում Տարածքային եւ կառավարման նախարարի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նախաձեռնությամբ վերջերս գործարարների հետ հանդիպում կազմակերպելուն եւ չբացառեց, որ դա նախընտրական որոշ պայմանավորվածությունների, համաձայնեցումների փորձ էր: Բայց այդ հանդիպման գնացած որոշ գործարարներ, Խաչիկ Մանուկյանի պատմելով, հանդիպումից հետո իրեն են զանգել, իր հետ հանդիպել, վստահեցրել՝ իր հետ են, իրեն են սատարում ու թող հանկարծ չմտածի, որ եթե այդ հանդիպմանը մասնակցել են, ուրեմն ՔՊ-ի հետ են. «Ցանկացած բան ՔՊ-ն կփորձի ընտրական իրենց հաջողությունն ապահովելուն ուղղել, իրենք լավ գիտեն խոսքի ուժը, այս 7 տարվա ընթացքում խոսքի ուժով են իշխանության մնացել» :

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ արժեքներ է որպես բանաստեղծ փորձելու բերել քաղաքականություն . «Հավատացեք, որ հիմա բարոյական մթնոլորտը խեղված է, էդ արժեքները վերացած են: Շրջում եմ, մարդկանց հանդիպում եմ, տեսնում եմ: Եթե մարդը հոգեպես դատարկվել է , հավատը կորցրել է, նյութը ինչի տեսքով էլ լինի, չի կարող փարատում բերել դատարկ հոգիներին: Մեր հայրենակիցները ծայրահեղ վիճակում են հավատի առումով: Եթե առաջ նրանց մեջ տեսնում էի պայքարի ոգին, հիմա էդ ոգին մարած է: Մի բան են խոսում՝ էստեղ ապրել չի լինի, թողնենք, հեռանանք: Եթե դրա դեմը չառնենք, կորցնում ենք: Ես Էջմիածնի մասին եմ խոսում, ընկերներս ասում են՝ սահմաններում շատ ավելի խայտառակ վիճակ է, մարդն այլեւս շարունակություն չի տեսնում»:

Անդրադառնալով տեսակետներին, որ արվեստագետները պետք է հեռու մնան քաղաքականությունից, պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Էդ ի՞նչ են ասում, յանի: Ցանկացած վտանգավոր պահի պետք է պատրաստ լինես զինվոր լինելու, չպետք է նայես՝ բժիշկ ես, տնտեսագետ ես: Եթե քո երկիրը վտանգված է, պարտավոր ես այդ երկրի զինվորը լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test