Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրեթե 24 մլն դրամ՝ Էջմիածնի տոնի համար․ իշխանությունից ովքեր կգնան միջոցառմանը armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրեթե 24 մլն դրամ՝ Էջմիածնի տոնի համար․ իշխանությունից ովքեր կգնան միջոցառմանը

Ինչպես հայտնել էր ArmLur.am-ը այսօր Արմավիրում տոնում են Վաղարշապատի տոնը, որին մասնակցելու է ՔՊ-ի էլիտան և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քաղաքը նշում է իր 2710-ամյակը, որի առթիվ քաղաքում մեծ միջոցառում է կազմակերպվել, որի համար ծախսվել է ընդհանուր առմամբ գրեթե 24 մլն դրամ։

ArmLur.am-ը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ միջոցառման համար մի շարք պայամանագրեր են կնքվել հայտնի արտիստների և երաժշտական խմբեի հետ։

Այսպիսով, Վաղարշապատում այսօր կայանալիք համերգի համար պայմանագիր է կնքվել Ռեինկարնացիա խմբի հետ՝ 60 րոպե տևողությամբ համերգի համար, որը ներառել է ձայնային և լուսային ձևավորումը։ Ծառայությունն ու ելույթն արժեցել են 13 մլն 810 հազար դրամ։

Վաղարշապատի կենտրոնական հրապարակում համերգային ծրագրին մասնակցելու համար Արամ MP3-ին 35-40 րոպե տևողությամբ համերգի համար վճարվել է 5 մլն 400 հազար դրամ։

Էթնո քոլորս խմբին այս համերգին ելույթ ունենալու համար վճարվել է 1 մլն 700 հազար դրամ։

Հոկտեմբերի 8-ին տոնակատարության համար կազմակերպված հրավառության կազմակերպման ծառայություններն արժեցել են 2 մլն 990 հազար 300 դրամ։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test