Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անահիտ Բախշյանը դուստրերի հետ մասնագիտական կողմնորոշման ակումբ է հիմնել aravot.am aravot.am

time
Անահիտ Բախշյանը դուստրերի հետ մասնագիտական կողմնորոշման ակումբ է հիմնել

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն իր դուստրերի հետ հիմնել է «Կայմ» մասնագիտական կողմնորոշման ակումբը, որն այսուհետ ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու:

«Աղջիկներիս՝ Գայանեի, Լիլիթի եւ Լուսինեի հետ հիմնել ենք «Կայմ» ակումբը, որի նպատակն է դեռահասների եւ պատանիների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տալ այն խորհրդատվությունը, կազմակերպել այնպիսի դասընթաց, որի ժամանակ երեխաներն իրենց ունեցած երազանքին հասնելու ճանապարհները կգտնեն, կհասկանան՝ արդյոք այդ երազանքը, որ ունեն, բխում է իրենց կարողություններից, կամ կարո՞ղ են այդ երազանքին հասնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

«Կայմ» մասնագիտական կողմնորոշման ակումբը առանձին կառույց է, մենք մասնավոր ընկերություն ենք: Այն ծառայությունները, որոնք մատուցվում են, մեր կողմից են մշակվել, մեր գաղափարի եւ տեսլականի մի մասն են կազմում: Այս պահին ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցություն դեռեւս չունենք, բայց նախատեսում ենք առաջարկել մեր ծառայությունները եւ համագործակցությունը: Դպրոցների հետ անհատական մակարդակում ենք համագործակցում, այցելում ենք, վարպետաց դասեր ենք իրականացնում, նաեւ անհատական դասարանական աշխատանք ենք կատարում, որպեսզի փոխանցենք մեր գիտելիքը, երեխաներին եւ ուսուցիչներին նոր մոտեցումներ ենք առաջարկում, որպեսզի իրենք ավելի լավ պատկերացնեն մասնագիտական կողմնորոշման դերն ու նշանակությունը:

Օրինակ, եթե երեխան ուզում է մաթեմատիկայից լրացուցիչ գիտելիքներ ունենալ, դիմում է կրկնուսույցին կամ որեւէ մասնագետի, որպեսզի իր գիտելիքները զարգացնի, մենք եւս այդ լրացումն ենք կատարում: Մենք լրացուցիչ գործիքակազմ ենք ներդնում Հայաստանում»,-ասաց Գայանե Բախշյանը պատասխանելով Aravot.am-ի՝«Կայմի» առաքելությունը մանրամասնելու վերաբերյալ խնդրանքին:

Լիլիթ Բախշյանը այլ մանրամասներ ներկայացրեց. «Մենք դասընթացներ ունենք, որտեղ սովորեցնում ենք որոշումների կայացում: Հետաքրքիր գործիքակազմ ենք տալիս՝ ինչպես կայացնել որոշում, ինչն է ազդում որոշումների կայացման վրա, ինչ կոգնիտիվ աղճատումներ կան, եւ այդ ամենը ուղեկցվում է թեստերով, իսկ մենք գիտենք, որ թեստն ամենակարճ ու օբյեկտիվ հոգեբանական մեթոդն է:

Նաեւ նպատակների սահմանում, նպատակներին հասնելու ուղիների քարտեզագրում եւ ինքնաբացահայտում ենք իրականացնում: Ի՞նչ ունենք մենք, որը եզակի է դարձնում մեզ. ունենք հզոր գործիքակազմ, որով կարողանում ենք երեխաներին բազմակողմանիորեն բացահայտել: Բացի թեստերից՝ շուրջ 2 ժամանոց հոգեբանական քննարկում ու զրույց ենք անցկացնում, իսկ մարդուն միշտ հետաքրքիր է իր մասին խոսելը»:

Բախշյաններն ընդգծեցին, որ իրենց տված անհատական խորհրդատվության արդյունքում ձեւավորվում է դեռահասի պորտֆոլիո՝ անձի տիպի, հետաքրքրությունների, մասնագիտական ուղղվածության վերաբերյալ , որը ոչ միայն տվյալ պահին է օգտակար, այլեւ անձը երկարաժամկետ կարող է դրան վերադառնալ, ստուգել՝ ինչպիսին է այսօր եւ ինչպիսին է ինքը որոշ ժամանակ անց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test