«Ռոբերտ Քոչարյանը մոռանում է, որ 2003թ․ իր նախագահության օրոք ինքն է վաճառել Մեղրիի երկաթգիծը։ 31 կիլոմետտրի 2000 տոննան 320 հազար դրամով լոմի տեղ վաճառել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով նախկին նախագահի երեկվա այն հայտարարությանը, թե Թրամփի ճանապարհը կամ Մեղրիի երկաթգիծը կարելի է կառուցել կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով և ոչ թե դրսից գումար բերել։
Պատգամավորը հիշեցնում է, որ Մեղրիի երկաթգծի 31 կիլոմետր հատվածից քանդած ռելսերի վաճառքն է հայտնի, մյուս մասը՝ ավելի քան 10 կիլոմետրանոց հատվածի ռելսերի ճակատագիրը հայտնի չէ։
«Դա էլ չգիտեմ ուր է, կորել է, ինչ է արել։ Այլ հարց է, թե այդ 320 հազար դոլարը դրա իրական արժե՞քն էր, թե՞ ոչ։ Էլ չասեմ, որ ենթակառուցվածք է փչացրել։ Եվ կներեք, որ իր վաճառածն ուզում ենք սարքել»,- հավելեց նա։
Քոչարյանն անդրադարձել էր նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերին և ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դրա համեմատ «երազանքների փաստաթուղթ» էր, քանի որ Արցախը հայկական էր։
«Բա որ Արցախը Ադրբեջանի կազմում չէր, ինչո՞ւ էր Քոչարյանը Մեղրին տալիս Արցախի դիմաց։ Երեկ ասեց, չէ՞, որ ինքն էր այդ հարցով բանակցում»,- հակադարձեց Արման Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test