Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմը պատվով ներկայացրեց Հայաստանը «Ֆինանսական անվտանգության» միջազգային օլիմպիադայում, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Կրասնոյարսկում (Ռուսաստան)։
Բուհի ամբիոնի վարիչ Բելլա Գաբրիելյանի և դոցենտ Էլբիս Պեպլոզյանի ղեկավարությամբ ուսանողները վերադարձան մրցանակներով։ 3-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Խլղաթյանը և 2-րդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Ասատուրյանը դարձան մրցանակակիրներ, իսկ 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Նաջարյանն արժանացավ «Ոսկե գրիչ» մրցանակի։
«Օլիմպիադային մասնակիցում էին 600 ուսանող աշխարհի 40 երկրներից։ Հարցերը բավական բարդ էին, մեր ուսանողներն արժանացան մրցանակների իրենց գիտելիքների և արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է»,- նշել է Բելլա Գաբրիելյանը։
Մենք նույնպես շնորհավորում ենք Գ․Վ․ Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղին և մաղթում նորանոր հաջողություններ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test