Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մերձավանի ավելի քան 30 հասցեում խուզարկություններ են իրականացվել armtimes.com armtimes.com

time
Մերձավանի ավելի քան 30 հասցեում խուզարկություններ են իրականացվել

Սեպտեմբերի 23-ին Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո համայնքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Իրականացվել են մեծ թվով խուզարկություններ:

ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մեկ անձ մոտեցել, կրակ էր բացել և դիմել փախուստի:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել: Նարեկ Օհանյանը կալանավորվել է սպանությանն օժանդակելու մեղադրանքով, Մերձավանում համայնքապետին և ոստիկանին սպանողը՝ ձերբակալվել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test