Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արդյո՞ք անմեղ պատահականություն է, որ Քրեական օրենսգիրքը լրացվել է եւ խստացվել hraparak.am hraparak.am

time
Արդյո՞ք անմեղ պատահականություն է, որ Քրեական օրենսգիրքը լրացվել է եւ խստացվել

ՔՊ պարագլուխը, չթաքցնելով ինքնագոհ ու սարկաստիկ ժպիտը, ԱԺ ընդդիմությանը խորհուրդ տվեց՝ չմնալ փափուկ աթոռներին նստած, դուրս գալ հրապարակներ եւ հեղափոխություն անել։ «․․․ Բա որ ձեր ասածը ճիշտ է, ո՞ւր է ձեր հեղափոխությունը, համակերպվո՞ւմ եք դուք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի՞․․․»,- ասաց մեկը, ով բնազդաբա՞ր, թե՞ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող խրատատուների (ԱՄՆ դեսպանության` խմբ.) օժանդակությամբ արդեն 8-րդ տարին է, ինչ անպատիժ ավերում է երկիրը դյուրահավատ մոլորյալների օրհնությամբ եւ անսահման լիազորություններ ստացած պատժիչ մարմինների ձեռամբ։ Իր իշխանության ամրապնդման նպատակով նա մեթոդաբար խստացրեց Քրեական օրենսգրքի խիստ որոշակի մի շարք հոդվածներով սահմանված պատժաչափերը եւ ավելացրեց նորերը։

Արդյո՞ք անմեղ մի պատահականությամբ պատերազմից 5 ամիս առաջ Քրեական օրենսգիրքը լրացվեց «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը» նոր հոդվածով (226.2), որով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակող արարքի համար մինչեւ 2 ամիս կալանք կամ մինչեւ 1 տարի ազատազրկում է սահմանվել: Իսկ քանի որ նման արարքները, որպես կանոն, կատարվում են «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից», ապա ՔՊ խորհրդարանական մեծամասնությունը ազատազրկման իրական չափը որոշեց 1-3 տարի։

Սեփական տիրապետությունը կորցնելու սարսափն այնպես էր մթագնել ՔՊ-ի հավաքական գիտակցությունը, որ պատերազմի ընթացքում, պաշտոնական հրապարակումից հետո անմիջապես ուժի մեջ մտնելու պայմանով, Քրեական օրենսգիրքը լրացվեց 307.1, 307.2, 307.3, 307.4 հոդվածներով, որոնք դրակոնյան նորմեր են սահմանում արդեն հաստատված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող ժամանակավոր սահմանափակումները խախտելու (մինչեւ 5 տարի պատիժ), այդ ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությունը խոչընդոտելու (մինչեւ 6 տարի), ռազմական դրության ժամանակ կասեցված տնտեսական գործունեություն իրականացնելու (մինչեւ 3 տարի), ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու (մինչեւ 2 տարի) համար:

Ծրագրված պարտության համար պատասխանատվությունից խույս տալու եւ պատասխանատվությունը զինվորների ու հրամանատարների վրա բարդելու նպատակով, վարչախումբը ծառայությունից խուսափելու 4-8 տարվա պատժաչափը դարձնում է 6-12, ծառայության վայրն ինքնակամ թողնելը՝ 3-8-ից՝ 6-12 տարի։ Եվ այսպես՝ եւս 8 հոդվածում։ Ու դարձյալ նույն չարագույժ ձեւակերպմամբ՝ «օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես»: Միայն պատերազմի ավարտից 5 ամիս անց է ՔՊ-ն «գլխի ընկնում», որ պատերազմի պարտության պատճառների մեջ գուցե տեղ են գտել նաեւ պետական դավաճանությունն ու լրտեսությունը, եւ սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության այդ տեսակների համար առավելագույն պատժաչափ է սահմանվում ցմահ ազատազրկումը:

Նկատենք, որ 2021-ի ԱԺ ընտրություններով իշխանության վերանվաճումից մի քանի ամիս անց ընդունված (05.05.2022թ.) եւ գործողության մեջ դրված (01.07.2022թ.) Քրեական նոր օրենսգրքում անփոփոխ կերպով պահպանվեցին նախկին օրենսգրքում առկա եւ նոր իշխանության կողմից խստացված՝ իշխանությունը յուրացնելուն, սահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների, իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին պարտադրելու համար պատասխանատվություն սահմանող, այսինքն՝ ամեն գնով իշխանությունը պահպանելուն ծառայող իրավանորմերը (տե՛ս 419-423 հոդվածներ):

Եվ այսպես, ՔՊ-ն կազմ-պատրաստ գնում է 2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ոչ միայն պատժիչ մարմիններն են (դատախազություն, քննչականներ, ոստիկանություն, դատարաններ) ինքնըստինքյան գտնվում զորանոցային ռեժիմում, այլեւ Քրեական օրենսգիրքն է ընդարձակ հնարավորություններ տալիս՝ աջուձախ չեզոքացնելու ցանկացած այլակարծություն, ընդվզման ամենաթույլ արտահայտությունն իսկ։ Բռնաճնշումների հերթական ալիքի թիրախներն ընտրված են։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար (հոդ․ 422, մաս 2-րդ)։ Ընթացքի մեջ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա 17 թիմակիցների դատավարությունը։ Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով։

Մի բան անհերքելի է՝ ՔՊ-ի վարչախմբի հեռացման համար պայքարի ելած Սրբազանը, ինչպես ասում են, բռնել է սրանց վախը։ Դա են վկայում ապացույցների կեղծմամբ եւ անմեղության կանխավարկածի խախտմամբ կատարված նախաքննությունը, իշխանական պրոպագանդայի անբարո վարքագիծն ու ընթացող դատաքննության ամեն օրը։ Կասկած չունենք, որ նույն պատկերին ականատես կլինենք Սամվել Կարապետյանի շինծու դատավարության ժամանակ։ Ազատության եւ մարդկային իրավունքների ոտնահարման ՔՊ-ի ամոթալի վարքագիծը միայն իրենց ամոթը չէ։ Այս ծավալի իրավախախտումները համազգային ամոթ են, այն մեր ժողովրդին ու մեր հանրապետությանը պատուհասած սպառնալիք է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test