ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է․ «Հայեր ջան, հայտարարագրումը ՉԻ ՉԵՂԱՐԿՎԵԼ: Համատարած խրոխտ գրառումներ ու լայվեր հանդիպեցի, որոշեցի զգուշացնել, հայտարարագրումը չի չեղարկվել, ավելին՝ ավելի վատ ճանապարհով է գնալու: Եթե նախկինում ունեիք հայտարարագիր լրացնելուց հրաժարվելու ու դրա համար տուգանք վճարելու իրավունք, հիմա ձեր փոխարեն արդեն որոշել են․ ՊԵԿ-ը ձեր աշխատավարձի տվյալներով ԼՐԱՑՆՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ, դուք համարվում եք հայտարարագիր լրացրած, իսկ այդ ձեր կողմից չլրացրած հայտարարագրի անճշտություններն էլ մնում են ձեր պատասխանատվության տակ: Մի ճշտում էլ․ եթե ուզում եք սոց.վճարի վերադարձ ստանալ, հայտարարագիրը պետք է լրացնեք ԱՆՁԱՄԲ: Ավելի վատ եղավ, իրականում: Հ.Գ. Մի բան «տոնելուց» առաջ մի քիչ ուշադիր կարդացեք կամ լսեք օրենքի փոփոխությունը, մեկ էլ մտածեք - այս իշխանությունը ե՞րբ է ինչ-որ քայլ արել, որն «ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար»»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test