Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

72-ամյա ծերունուն դատում են՝ Փաշինյանին սպառնալու համար aravot.am aravot.am

time
72-ամյա ծերունուն դատում են՝ Փաշինյանին սպառնալու համար

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր դատական նիստ պետք է կայանար, սակայն այն հետաձգվեց՝ հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով:

ԱՄՆ եւ Հայաստանի երկքաղաքացի, 72-ամյա Ռաֆայել Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին սպառնալու համար կանգնել է դատարանի առաջ:

Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքի ընթացքում Ռաֆայել Սարգսյանը կողքի սրճարաններից մեկում նստած էր եղել, ու հետաքրքրությունից դրդված մոտեցել էր մասնակիցներին, այդ մասին լրագրողներին էր ասել. «Էս ժամանակները, որ մենք ենք ապրում, ես ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ վիզը պոկեմ»:

Ոստիկանությունը ուղիղ եթերով հեռարձակված հանրահավաքը դիտել ու Ռաֆայել Սարգսյանի հարցազրույցն ուղարկել էր Քննչական, որն էլ ձերբակալել էր նրան, մեղադրանք առաջադրել:

Թեեւ վիզը պոկելու, լեզուն կտրելու մասին խորհրդարանում արտահայտություններ էր արել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, սակայն նա դատարանի առաջ չի կանգնել՝ ի տարբերություն 72-ամյա ծերունու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test