Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Թրամփի ուղի» նախագծի ցանկացած ռևիզիա թանկ նվեր է Ալիևին 1in.am 1in.am

time
«Թրամփի ուղի» նախագծի ցանկացած ռևիզիա թանկ նվեր է Ալիևին

2006թ. տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայում միջազգային խորհրդաժողովի ամբիոնից հայտարարել է, որ շուտով իր երկրի ռազմական ծախսերը կհավասարվեն Հայաստանի պետական համախառն բյուջեին և հավելել, որ ուժերի նման հարաբերակցությամբ «իրադարձությունները կարող են զարգանալ այլ սցենարով»:

Դա այն շրջանն էր, երբ միջնորդները կողմերի հետ քննարկում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը «հետաձգված հանրաքվեի» միջոցով կարգավորելու տարբերակը, որ հետո ստացավ «մադրիդյան սկզբունքներ» անվանումը:

Թաթուլ Հակոբյանը «դառը սուրճի հետ թարմ ուղեղով» մտորում է, որ քանի դեռ Արցախը և հարակից տարածքները կային, Ադրբեջանը բանակցելու ցանկություն ուներ, այսօր Արցախը և հարակից տարածքները չկան, Ադրբեջանն էլ բանակցելու ցանկություն չունի:

Իրականում Ադրբեջանը երբեք միջազգայնորեն իրենը ճանաչված տարածքները դիվանագիտական «առևտրի առարկա» չի դիտարկել, խոսույթը եղել է մեկը՝ «մենք մեր հողի մի մասի հաշվին մյուսից չենք հրաժարվի», այսինքն՝ «ԼՂ-ն նրա շուրջ տարածքներն ստանալու դիմաց չենք տա հայերին»:

Ովքեր ժամանակին տրվել են խաբկանքի կամ, գուցե, անկեղծորեն հավատացել, որ Ադրբեջանի արաքսամերձ շրջաններն ազատագրում են, որպեսզի, ինչպես թուրքերը և ռուսներն են ասում՝ «բաշ-նա- բաշ փոխանակեն Արցախի հետ», պետք է խոստովանեն, որ չարաչար խաբվել են, մոլորվել կամ սեփական հնարավորությունները գերագնահատել:

Իսկ ներկա դիսկուրսից պետք է բացառել «ինչ որ բան տալու դիմաց ինչ-որ բան ստանալու» խոսույթը, քանի որ այդ դեժավյուն Հայաստանը կտանի նոր և ավելի վտանգավոր փակուղի: Մանավանդ որ , զուգահեռաբար տարածվում է «Թրամփի ուղի» նախագիծն «ռևիզիայի ենթարկելու անհրաժեշտության» գաղափարը:

Ըստ երևույթին, ընդդիմությունը մշակում է, քարոզչամատրիցա, որ, վաշինգտոնյան համաձայնությունները խաղաղության «անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են, լավ բանակցելու դեպքում կարելի է այվեին ստանալ»,- և դա էլ լինելու է նրա նախընտրական «конек»-ը:

Սա գրեթե նույնն է, ինչ ասվում էր «մադրիդյան սկզբունքների» մասին. «Այո, լավ է, բայց կարելի է ավելին ստանալ»: «Ավելին» աղետալի պատերազմն էր: Իսկ «Թրամփի ուղի» նախագծի որևէ ձևով ռևիզյան արդեն շատ թանկ, Ադրբեջանի ազգային իղձն ի կատար ածելու բացառիկ հնարավորության նվեր կլինի Ալիևին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test