«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ «Ղուկասյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություններ՝ քրոնիկ կորոնար համախտանիշ, մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենտավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք, և զարկերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է (2-րդ փուլ)։ Ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 6–ին, շտապօգնության խումբն արձանագրել է, որ Ղուկասյանն ունի գանգատ, քանի որ միջադեպի ժամանակ ստացել է հարված կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով սրտի դեֆիբիլյատոր սարքը հնարավոր է` վնասվել է։ Նրան ցուցված է եղել անհապաղ դիմել բուժօգնության այն բուժհաստատություն, որտեղ կատարել է սարքի տեղադրումը` դրա անսարքությունը ժխտելու նպատակով, ինչը մինչ այս պահը չի իրականացվել։ Այսինքն` այս պահին գործ ունենք խիստ ռիսկային իրավիճակի հետ, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ այս պահին քայլեր է անում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդությունները բոլոր իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test