«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հյուրն է «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը
Արամ Աբրահամյան – Սկզբից ընդհանրապես շարժման մասին, չնայած արդեն ես վստահ եմ, որ մեր օգտատերերը, մեր հեռուստադիտողներն արդեն շատ լավ գիտեն, այնուամենայնիվ, հիշեցրեք այն 5 ուղղությունների մասին, որոնցով զբաղվում է այդ շարժումը։
Գոհար Ղումաշյան – «Մեր ձեւով» ժողովրդական շարժումը ստեղծվել է օգոստոսի վերջին Հայաստանում եւ շատ կարեւոր է նշել, որ մեր շարժման գաղափարական առաջնորդն է Սամվել Կարապետյանը եւ իր տեսլականով շարժվում է մեր շարժումը՝ ունենալով 5 ստրատեգիական ուղղություն: Առաջին ուղղությունը Հայաստանի նոր տնտեսության զարգացումն է, ինչպես Սամվել Կարապետյանը բազմիցս նշել է իր ուղերձներում, կարեւոր ենք համարում տնտեսության զարգացումը տարբեր ուղղություններով եւ միայն տնտեսապես զարգացած երկիրը կարող է իրեն թույլ տալ մնացած ոլորտները եւս զարգացած պահել։
Երկրորդ ուղղությունը դա Հայ Առաքելական եկեղեցու եւ ազգային արժեքների պահպանությունն է։ Երրորդ ուղղությունը եւս կարեւոր է մեզ համար՝ երիտասարդ տաղանդների աջակցությունը եւ կրթության ոլորտի զարգացումը, չորրորդ ուղղությունը, իհարկե, շատ կարեւոր եւս, արտաքին դիվանագիտությունն է, արտաքին հարաբերությունների զարգացումն է եւ հինգերորդը՝ հայկական մեծ ընտանիքի գաղափարը, որը եւս մենք կարեւոր ենք համարում զարգացնել, այդտեղ, իհարկե, դեմոգրաֆիկ խնդիրների լուծման մասին ենք խոսում եւ բոլոր սոցիալական խնդիրները, որոնք խոչընդոտում են հայկական մեծ ընտանիքի զարգացմանը։
Արամ Աբրահամյան – Դուք նաեւ գործարարների ասոցիացիայի ղեկավարն եք, ինչո՞ւ են վստահում ձեր ասոցիացիային, օրինակ՝ գնում եք Իտալիա, այդտեղ կապեր եք ստեղծում եւ ինչ երաշխիքներ կան, որ այդ կապերը կգործեն։
Գոհար Ղումաշյան – Գիտեք, այստեղ իհարկե, ասոցիացիան իր գործունեությամբ վաստակել է այդ վստահությունը այս 6 տարիների ընթացքում։ Ասոցիացիան ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն է եւ բոլոր այն գործարար կապերը, որ մենք օգնում ենք, որպեսզի գործարարները կառուցեն թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային գործընկերների հետ, այդ ամենը արվում է անշահախնդիր եւ մենք կանգնած ենք յուրաքանչյուր հայ գործարարի կողքին, ով ուզում է ընդլայնել իր սպառման շուկան, ով ուզում է նոր միջազգային կապեր ստեղծել։ Առաջին հերթին, իհարկե, այդ վստահությունը կապված է ասոցիացիայի հիմնադիր Սամվել Կարապետյանի անձի հետ, տեսնելով իր մեջ վստահելի գործընկեր, վստահելի գործարար, այդ առաջին հայացքից վստահությունը կապված է իր անձի հետ, իսկ հետո ծանոթանալով ասոցիացիայի գործառույթների հետ, տեսնում են, որ կա նաեւ պրոֆեսիոնալ թիմ, որը սրտացավորեն մոտենում է խնդիրների լուծմանը։ Այո, վստահությամբ կարող եմ ասել, որ 6 տարիների ընթացքում ասոցիացիային վստահում են եւ երկրի ներսի գործարարները, եւ միջազգային գործընկերները եւ սփյռւռքում ապրող հայ գործարարները, որոնց համար բազմաթիվ պրոյեկտներ ենք իրականացրել։
Արամ Աբրահամյան – Եթե վերադառնանք երիտասարդներին, Երեւանում երիտասարդը կարող է ձեր Տերյան 69 հասցեով գրասենյակ գալ, իսկ շրջաններում, մարզերում, դուք ունե՞ք կենտրոններ։
Գոհար Ղումաշյան – Հոկտեմբեր ամսից կգործեն մարզերում կենտրոններ/գրասենյակներ, եւ մենք դրա մասին կհայտարարենք մյուս շաբաթ՝ հստակ մարզերով, հասցեներով, քաղաքներով։ Այս պահին գործում է միայն Երեւանի գրասենյակը, կայքը եւ թելեգրամ ալիքը։ Կարող եք միանալ մեզ առցանց հայտադիմում լրացնելով։ Ամեն ինչ պարզեցված է, շատ հեշտ է, ամեն ինչ անում ենք, որպեսզի քաղաքացիներին ավելորդ խնդիրներ չպատճառենք, ամեն ինչ արվում է իրենց խնդիրները բարձրաձայնելու, իրենց հետ գրագետ աշխատանքի համար։ Ուզում եմ նշել, որ ավելի քան 3000 կամավոր է միացել մեր շարժմանը, դա շատ կարեւոր է եւ այդ մարդիկ բոլորը շատ սրտացավ են մեր երկրի զարգացման համար եւ գովեստի ու հարգանքի խոսքերի արժանի ծրագրեր են առաջարկում մեր երկրի համար։ Սա խոսում է, որ մեր ժողովուրդը գիտակից է վերաբերվում մեր երկրի ապագային։ Եվ այն թյուր կարծիքը, որը տարածվում է երկրի իշխանության կողմից, որ ժողովուրդը ժամանակ չունի ընտրություններ, հիմա դրա ժամանակը չէ, իրենք հիասթափված են, այո, կա էդպես մի տոկոս, որ հիասթափված է, բայց սա այն հարցն է, որը վերաբերում է բոլորիս վաղվա օրվան, ապագային ու միանշանակ մեր ժողովուրդը գիտակցում է, որ իր երեխայի զարգացումը ուզում է տեսնել միայն բարեկեցիկ երկրում։ Եվ այս մասին խոսել եմ, եւս կնշեմ, որ երկրի ապագայի հետ կապված հույսը, մեծ տոկոսով հենց մեզ, մեր շարժմանն է նվիրված եւ դա պարտավորեցնող է մեզ համար եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի չհիասթափեցնենք մեր ժողովրդին։
Արամ Աբրահամյան – Կարո՞ղ ենք ասել, որ ձեր գործերը, ձեր նախաձեռնությունները պայմանավորված չեն միայն նախընտրական ցիկլերով։
Գոհար Ղումաշյան – Հստակ կարող ենք ասել, որովհետեւ եթե իսկապես հետեւենք Սամվել Կարապետյանի կողմից իրականացված նախագծերին եւ նրա գործունեությանը, կտեսնենք, որ 30 տարուց ավելի նա զբաղվել է բարեգործությամբ, ներդրումային ծրագրերով, պարզապես աջակից լինելով տարբեր ոլորտների քաղաքացիներին եւ երբեք այդ ամենը պայմանավորված չի եղել շահի գործոնով կամ ինչ-որ ընտրություններով։ Հիմա մենք պարզապես իր գործն ավելի ակտիվ ենք շարունակում, քանի որ տեսնում ենք, որ ժողովրդի կողմից արդեն սպասելիքներ կան իր անձի հետ շարժման հիմնադրումից հետո։ Եվ շարժումը շարունակելու է գործել՝ անկախ 2026թ. ընտրություններից, անկախ քաղաքական պրոցեսներից, որովհետեւ դա ոչ քաղաքական է, հետագայում կլինի քաղաքական կուսակցություն, որը կգործի այս ամենին զուգահեռ, բայց շարժումը իր բարի գործերով, իր տեսլականով, ազգային բարեկեցության ծրագիրը հիմքում ունենալով, միշտ կշարունակի գործել։
Հարցազրույցն ամբողջությամբ.
«Առավոտ» օրաթերթ 07.10.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test