Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդես է եկել հայտարարությամբ․ «Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, անընդունելի է համարում ատելության քարոզը: Այդ հարձակումները գնահատում ենք որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և արհամարհելու գյումրեցիների քվեն, որի ուղերձն ընդդիմադիր դաշտին՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն էր, և «Մայր Հայաստանը», հենց այդ ուղերձը հաշվի առնելով, նպաստեց նոր իշխանության ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շատ ծանր է տարել «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Գյումրու վերջին ընտրություններում ու փորձում է վերաձևել ընտրության արդյունքները: Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի և նրան ներկայացնող ուժի նկատմամբ, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է առաջնահերթ լինի, այլ ոչ թե գործ ունենանք կամայական որոշումների ու հետապնդումների հետ: Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test