Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն վճարել է 199 մլն դրամ, Կարապետյանները՝ 189 մլն դրամ․ փաստաթուղթ armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն վճարել է 199 մլն դրամ, Կարապետյանները՝ 189 մլն դրամ․ փաստաթուղթ

Արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել և պահանջել էր Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ակտիվները բռնագրավել:

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան։ Այս մասինգրել էր Հետքը։

ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վակյում են, որ Վարչապետի աշխատակազմը «ՀԷՑ»-ի գրծով Արբիտրաժային դատարանին որպես ծախս վճարել է 199 մլն 784 հազար դրամ, այսինքն 442 հազար եվրո։ Կարապետրայանների ընտանիքը, ի դեմս «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ի Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի, պետք է վճարեր 421 հազար 104 եվրո, որը համարժեք է գրեթե 189 մլն դրամի։ Վճարուման վերջնաժամկետը երեկ էր։

Արբիտրաժի նստավայրը պետք է լինի Ստոկհոլմը(Շվեդիա):

Պայմանագրում նշված է․ «Հենց որ կանխավճարները վճարվեն, Գերագույն դատարանը գործը կուղարկի Արբիտրաժային դատարան։»

Հիշեցնենք, որ գործարար, բարերար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը 2025 թվականի հուլիսի 23-ին, հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը շահել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Հետևաբար, արտակարգ արբիտրաժի որոշումը Կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Նշենք նաև, որ Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է կամավոր կատարել արտակարգ արբիտրի որոշումը՝ հղում կատարելով ներպետական օրենսդրությանը, այդ մասին փաստում են Կառավարության կողմից արված հայտարարությունները։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test